Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպից Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար)


«Ո՜վ գիտե, միգուցե ծիծաղը նույն լացն է, միայն ներսի արևների տակ չորացած ու խոնավությունը գոլորշիացած»․ «Փաստ»

Մամուլ

 

«Փաստի» զրուցակիցն է բանաստեղծուհի, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Լուսինե Աղաջանյանը:

-Տիկի՛ն Լուսինե, ինչպե՞ս կներկայացնեք ինքներդ ձեզ: Ինչպես նկարիչներն են ասում, ինքնանկար ստեղծենք:

- Ձեր այս հարցն ինձ հիշեցրեց իմ առաջին գիրքը, որը սիրային, կնոջ ապրումներով շնչող բանաստեղծությունների մի բուռն շարք էր ներկայացնում, և ես շատ էի ցանկանում գրքի շապիկը ևս ինձանով լցնել: Ընտրեցի իմ սիրելի նկարիչներից Օ. Ռենուարից մի քանի կանանց դիմանկարներ ու ողջ շապիկը պատեցի իրենցով: Հիմա հասկանում եմ, որ դրանցից յուրաքանչյուրով իրականում ես ինձ էի ներկայացնում, միայն թե տարբեր հոգեվիճակներում, տարբեր ասելիքներով ու հույզերով: Այո, մեկ բառով ասած, ես կին եմ, կին, ով անընդհատ ստեղծագործական պրոցեսի մեջ է: Իսկ գրականության մեջ հարցերի ու պատասխանների որոնումների համար տարածքն ազատ է, ու ազատության այս անսահմանության գրավչությունն էլ դեռ ինձ պահում է իր տիրույթում:

-Ստեղծագործում եք թե՛ արձակ, թե՛ չափածո ժանրերում: Խոսենք հրապարակված գրքերի մասին:

-Ինձ համար գրականությունն ալտերնատիվ կյանքի այն ձևն է, ուր ես ընտրում եմ ազատ լինել՝ ազատ գրական խոսքի, ասելիքի, մտքի ու հույզերի թռիչքի մեջ: Հեղինակելով 4 գիրք, ես դեռ ժամանակ չունեմ երկինք նայելու, որովհետև նայում եմ ինձանից ներս, որ կարողանամ իմ նմանների խորքը բացահայտել արձակի ժանրում, ներկայանալ իբրև մարդագրության ջատագով: Ինձ համար մի ողջ տիեզերք է մարդը, իմ սիրո, խղճահարության, զարմանքի ու հիացմունքի օբյեկտը, մեկը, ով ինձանից ներս է ու ինձանից դուրս, ինձ նման ու ինձանից տարբեր՝ հասկանալու ու չհասկանալու աստիճան: Պոեզիայի ժանրում միայն կնոջական ապրումներ են, խենթ ու անսանձ, երբեմն կապանքների մեջ, որ դատապարտված են հաղթահարվելու: Վերջին երկու գրքերս նվիրված են հարազատ քաղաքիս ու ժանրային առումով բազմաբնույթ են: «Ջիգրեխելառ Գյումրի» և «Էրթանք ապրելու» գրքերը ներառում են և՛պատմվածքներ, և հեքիաթ, և՛ խաղիկներ, և՛ դրամատուրգիական գործ, և՛ կսմիթներ: Երևի հոգուս պարտքն այնքան մեծ եմ համարել քաղաքիս հանդեպ, որ իմ սերը բազմաժանր ու տարաբնույթ եմ ուզել արտահայտել: Գրքերս գրված են հումորով, սարկազմով, դրա համար շատ բուռն ընդունվեցին ընթերցողների կողմից: Այսօրվա ընթերցողը ժպիտի ու դրական էներգիայի կարիք ունի:

-Կա՞ն թեմաներ, որոնք կարմիր թելի պես անցնում են Ձեր գործերում: Ինչի՞ մասին եք գրում, ի՞նչն է ձեզ հուզում, ովքե՞ր են ձեր ստեղծագործությունների հերոսները:

-Դա մարդն է. ինչ էլ գրեմ, ինչից էլ խոսեմ՝ շնչավոր լինի, թե անշունչ, էլի խոսքս ու միտքս կպտտվի մարդու շուրջ: Իմ հերոսներն իրական մարդիկ են, որոնցից շատերի անձնական ողբերգությունը, դրամատիզմը ես քողարկել եմ հումորի շերտի տակ: Գուցե հումորը հենց դրա համար է մեզ տրված, որ քաջաբար կանգնես ինքդ քո առջև ու խոստովանես, որ դեռ շարունակելու ես դիմանալ: Ո՜վ գիտե, միգուցե ծիծաղը նույն լացն է, միայն ներսի արևների տակ չորացած ու խոնավությունը գոլորշիացած: Ես հորինել եմ «մարդագրություն» և «աղերսագրություն» բառերը. այո՛, գործեր ունեմ, որտեղ խոսքս արդեն աղերսանքի է վերածվում, որ մարդուն ճիշտ հասկանան, որ ներեն նրա անկատարությունը: Թող իմ ընթերցողներն իմ արձակ գործերի մեջ իմ աչքով ընթերցեն մարդուն…

-Ինչպիսի՞ն է մեր գրական դաշտը ձեր դիտարկմամբ:

-Հիանալի գրողներ ունենք: Ժամանակակից գրական դաշտն արգասաբեր է, մնում է խոստովանել: Ծիծաղելի է, երբ ասում են, թե ինչու այսօր տաղանդավոր հեղինակներ չունենք…Ունենք, մնում է խոստովանել… Մեր լեզվի տարածման շրջանակը շատ նեղ է, և այսօրվա գրողը լայնանալ չի կարող, դրա համար խորանում ու տապակվում է իր նեղ թավայի մեջ: Իսկ եթե հայ գրողը շատ է թարգմանվում կամ հայրենիքից դուրս է ապրում, ստեղծագործում, օտարալեզու գրող է, մենք տեսնում ենք, թե ինչքան հաջողություններ է գրանցում: Ու այս առումով գոնե փոխհատուցման է գալիս սոցիալական մեդիան: Սա հիանալի տարբերակ է շփվել ընթերցողների հետ, լսել նրանց քաջալերանքն ու դիտողությունը: Այսօրվա գրողը պիտի տիրապետի նաև մարքետինգային հնարքների ու գրական տաղանդից երևի ավելի շատ ունենա առևտրական տաղանդ: Որովհետև Հայաստանում ամենաշատ վաճառվող ու ընթերցվող գրքերի ցանկը եթե նայենք, դրանք ոչ թե ամենալավ գրքերն են, այլ ամենագովազդված գրքերը: Հուսամ՝ ժամանակակից գրողին գնահատելու ժամանակներ դեռ կգան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Ամենադիտված