Կարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունեն Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում ՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործով Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին


«Ոչինչ չի արվի, ոչինչ չի կառուցվի ու ոչինչ չի փոխվի. սա ոչ միայն լուրջ չէ, այլև շատ վտանգավոր գործընթաց է»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ դիմացդ թշնամին է, մի կողմից նորմալ է, երբ այդ թշնամին փորձում է վնաս հասցնել և պարալիզացնել տնտեսությունդ: Այլ բան է, որ մարդիկ կամ մարդկանց խումբը, որոնք կոչված են ներկայացնելու երկրի շահերը, պետք է նախօրոք հաշվարկեին, հասկանային ու փորձեին համապատասխան գործընթացներ սկսել դա կանխարգելելու համար: ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանի դիտարկումն է, որի խոսքով, պարզ է, որ ստորագրված խայտառակ կապիտուլ յացիոն փաստաթուղթը մեզ նաև տնտեսական մեծ վնաս է հասցնելու:

«Մինչև հիմա շրջանառվում է, թե իբրև այն ինչ-որ ճանապարհներ բացելու հնարավորություն կտա, բայց դա էլ է կեղծիք ու սուտ. ոչ մի ճանապարհ էլ չի բացվի, Նախիջևանով մեզ ճանապարհ չեն տա ու եթե անգամ տան, դա այն աստիճան ռիսկային կլինի, որ ոչ ոք չի էլ օգտվի այդ ճանապարհից, էլ չեմ խոսում այլ ճանապարհներից, որոնց գոյությունն ինձ համար մի փոքր անհասկանալի է: Ժամանակին Հայաստանից երեք ճանապարհ էր դուրս գալիս. Նախիջևանով գնացող երկաթգիծ կար, որը գնում, Նախիջևանով հասնում էր Մեղրի, ապա Ադրբեջանի հարավով գնում ու հասնում էր Բաքու, Բաքվից էլ՝ Ռուսաստան: Երկրորդ ճանապարհը Տավուշի շրջանից մտնում էր Ղազախ և ապա Վրաստան: Սա դեպի Վրաստան գնացող կարճ ճանապարհն էր: Նաև կար մի կարճ երկաթգիծ՝ Ղափանից մինչև Հորադիզ գնացող, որը կրկին միանում էր այդ երկաթգծին:

Ղազախով գնացող ճանապարհը մեզ պետք չէր, որովհետև կառուցեցինք ուղղակիորեն Վրաստանի հետ կապող այլընտրանքային ճանապարհ: Իսկ Նախիջևանի հարավի ուղղությամբ ճանապարհը միշտ է ռիսկային եղել՝ անգամ Խորհրդային Միության տարիներին: Նույնիսկ մինչև 1988թ.-ի հայտնի դեպքերը հայերը նախընտրում էին Նախիջևանով շատ հավազդեպ գնալ, որովհետև այնտեղի բնակչությունը ագրեսիվ էր հայերի հանդեպ: Քարերով հարվածում էին մեքենաներին, նաև գնացքներին: Գնացքները միշտ ջարդված ապակիներով էին հետ գալիս: Առհասարակ, շատ հարցեր կան այստեղ, որոնք չեն լուծվել ու չեն էլ լուծվի: Ու հիմա անիմաստ է խոսել հնարավոր ապաշրջափակման մասին: Անիմաստ է նաև խոսել նաև այն մասին, թե դրանից հետո ինչ-որ բան դեպի դրական կփոխվի, որովհետև, մեծ հաշվով, ոչինչ չի արվի, ոչինչ չի կառուցվի, ու ոչինչ չի փոխվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվել յանը:

Անդրադառնալով տնտեսական վնասներին ու ռիսկերին՝ նա շեշտեց. «Իրականության մեջ շատ լուրջ տնտեսական վնասներ ենք ստանում՝ հաշվի առնելով հատկապես Արցախի տարածքների կորուստները, որոնք կարևոր նշանակություն ունեին Հայաստանի տնտեսության ու մասնավորապես գյուղոլորտի համար: Այդ վնասների դիմաց ոչինչ չենք ստանում, փոխարենը նկատում ենք, որ ադրբեջանցիներն օր օրի ավելի են լկտիանում: Ու, փաստորեն, Հայաստանում պետաիշխանական համակարգի բացակայության պայմաններում ուղղակի տարածքներ են զավթում՝ ներկայացնելով ինչ-որ GPS քարտեզներ: Սա լուրջ չէ, բայց, փաստորեն, աշխատում է ու անգամ հայտնվում է ինչ-որ գեներալ, որն այդ քարտեզը ցույց է տալիս: Եվ սա ոչ միայն լուրջ չէ, այլև շատ վտանգավոր գործընթաց է»:

Օրինակ բերելով Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ա. Մանվել յանը շեշտեց. «Ոչ միայն 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը, այլ ընդհանրապես Վարդենիսն է հայտնվել վտանգի տակ: Այստեղ ոչ միայն Սոթքի, այլև ընդհանրապես տարածքի անվտանգության խնդիրն է: Նորից եմ ասում՝ սահմանները չեն կարող որոշվել GPS-ով: Նախ՝ եռակողմ փաստաթուղթը ոչինչ չի ասում այդ սահմանների մասին, առավել ևս՝ ոչինչ չի ասում այն մասին, որ ռուսները կարող են ադրբեջանցիների հետ սահման գծել կամ սահման որոշել: Երկրորդ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, չեն ճանաչում միմյանց, ուստի սահման հասկացողությունը շատ հարաբերական է: Օրինակ՝ 90-ականներին, երբ մեր երկիրը ղեկավարություն ուներ, ինչպե՞ս որոշվեց Տավուշի սահմանը:

Տավուշի սահմանը որոշվեց ըստ երկրի անվտանգության: Նույնը արվեց նաև Նախիջևանի ուղղությամբ, որտեղ Ադրբեջանը որոշակի սահմանային առավելություն ուներ, բայց 90-ականներին հայկական կողմը այդ ամբողջ առավելությունն իր ձեռքը վերցրեց: Այլ կերպ ասած՝ սարի գլուխները պետք է վերցնել հայկական ուժերի վերահսկողության տակ ու այսպիսով թույլ չտալ, որ վաղը մյուս օրը Վարդենիսի բնակավայրերը ռմբակոծվեն: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ մի քանի տասնյակ ադրբեջանցի գան ու հանգիստ իրենց կետերը դնեն»: Փորձագետը նշեց, որ այս պատկերի պատճառը մեկն է. «Սա ապացույցն է նրա, որ իշխանական համակարգը կաթվածահար է, ցավոք սրտի՝ նաև ՊՆ-ն:

Իշխանական համակարգը չի գործում, իրադարձությունների հետևից են վազում, իսկ իրադարձությունները թելադրում է ադրբեջանական կողմը: Ընդհանուր առմամբ, մենք իսկապես լուրջ խնդիրների առաջ ենք, որոնք շատ դեպքերում անխուսափելի են: Ինչո՞ւ, որովհետև ստորագրված դավաճանական փաստաթուղթը ոչինչ չի ասում Հայաստանի հետ սահմանի և այլ խնդիրների մասին: Փաստորեն, ադրբեջանցիները ռուսների հետ ՀՀ-ի հետ կապված ինչ-որ սահմանային գծեր են որոշում: Սա ցույց է տալիս, որ բացի այդ հայտնի փաստաթղթից, շատ հնարավոր է, որ կա նաև ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, որով ռուսական կողմին տրվել է Ադրբեջանի հետ ինչ-որ հարցեր որոշելու իրավունքը: Այսօր ստացվում է, որ մեր բնակիչներից ամեն մեկն ինչպես կարողանում, այնպես էլ լուծում է իր հարցերը՝ բառացիորեն միայնակ ու դեմ առ դեմ կանգնելով թշնամու առաջ: Ու Հայաստանում չկա գործող գեթ մեկ ինստիտուտ, որը կկարողանա այս պայմաններում հարցեր լուծել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունենԼիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ ԵղեգնաձորումՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո ՄոլոդոյըCrocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործովUcom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են
Ամենադիտված