Ադրբեջանցիները լքել են տարածքը, աշխատակիցները գնացել են աշխատանքի. Իրավիճակը Սոթքում. «Այսօր»
Ուշադրության կենտրոնումՍոթքի հանքում աշխատանքը նորմալ հունով գնում է, Aysor.am-ին ասաց Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը։
«Աշխատակիցները գնացել են աշխատանքի, այս պահին բանակցություններ են գնում, բայց ոչ զինվորների միջև, ընդհանուր՝ կառավարությունների միջև», - ասաց նա։
Ավետյանը նշեց, թե պետք է սահման գծվի ու երկու կողմերն էլ դիրքավորվեն։
«Վիճակը հանգիստ է, լարվածություն չկա», - նշեց Սոթքի համայնքապետը։
Ավելին՝ այստեղ