Ծառուկյանի ֆենոմենը
ՎերլուծությունԱյսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է:
Ծառուկյանն այսօր դառնում է 64 տարեկան:
Նա, թերևս, այն անհատներից է, ով անջնջելի հետք է թողել հայոց պատմության ընթացքի վրա...
Հայաստանում բազմաթիվ ոլորտներ՝ սպորտից մինչև եկեղեցաշինություն, աշխատատեղերի ստեղծումից մինչև բարեգործություն, ներդրումային դաշտի ստեղծումից մինչև հսկայական միջազգային կապեր ուղղակի կապված են Ծառուկյանի անվան հետ...
Անհնարին է հաշվել այն հսկայաքանակ օժանդակությունը, որ Ծառուկյանը հատկացրել է Հայաստանում, Արցախում և սփյուռքում... Գագիկ Ծառուկյան անունը այլևս դարձել է բարի գործի հոմանիշը...
Բոլոր իշխանությունների օրոք Ծառուկյանի դեմ լծակներ ու ճնշման գործիքակազմեր են կիրառվել, նա բոլոր իշխանությունների կոկորդին կանգնած գործիչ է եղել, քանի որ, ի տարբերոթյուն շատ շատերի, չի զլացել իր կարծիքը հայտնել իշխանությունների հակաժողովրդական քայլերի դեմ, խոսել է, ըմբոստացել, քայլերի դիմել...
Շատերը հարմարվել են, սերտաճել իշխանությունների հետ, պահպանել և վայելել իրենց ունեցվածքը, իսկ Գագիկ Ծառուկյանը, մշտապես լինելով իշխանությունների թիրախում, շարունակել է օգնել ու շենացնել, նվիրել ու կառուցել...
Սրանում է, թերևս, կայանում Ծառուկյանի ֆենոմենը. բոլոր հարվածներից և լկտի հակաքարոզչությունից հետո նա շարունակում է սիրված ու ուժեղ լինել, վայելել հայության ամենալայն զանգվածների համակրանքը...
Այսօր էլ, հունիսի հինգի հայտնի հայտարարությունից հետո, իշխանությունները շարունակում են անբարո կերպով գործել նրա դեմ, քրեական գործեր հարուցել, տոտալ ճնշումներ իրականացնել նրա թիմակիցների հանդեպ...
Սակայն, ինչպես ասում են, շունը հաչում է, քարվանը՝ գնում...
Ծնունդդ շնորհավոր, բարի մարդ...