Ովքեր են Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի շահառուները
Ուշադրության կենտրոնումԱյս պահին ունեցել ենք 104 հատուցում, որոնք տեղի են ունեցել պատերազմից հետո, իսկ մինչ պատերազմը 416 շահառու ընտանիքներ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը տեղեկացնելով, որ այսօր լինելու է գործադիր հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կլինեն մի քնի տասնյակ նոր հատուցումներ:
«Հիմնադրամի շահառուների շրջանակը չափազանց հստակ է: Դրանք զոհվածի կամ անհայտ կորածի ծնողներն են, կինը և երեխաները, իսկ բացառիկ դեպքերում նաև քույրը կամ եղբայրը,- նշեց հիմնադրամի տնօրենը՝ պարզաբանելով, թե շաբաթական ինչու է միայն մի քանի տասնյակ շահառուի տրամադրվում օժանդակություն: «Ամուսնական, ընտանեկան կապերը պետք է հաստատվեն, հավաքագրվի համապատասխան փաստաթղթային փաթեթ, դիմումներ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի խոսքով` այս գործընթացում ընդգրկված են մարզպետարանները, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանները, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի:
Ավելին՝ այստեղ