350 հայ զինծառայողի մարմին գտնվել է, 40 գերու վերաբեյրալ դիմումներ ներկայացվել ՄԻԵԴ. տեսանյութ
Ուշադրության կենտրոնում350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել վերջին տասը օրում, այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Աշխատանքներն սկսվել էին Շուշիից, վերջին օրերին ընդլայնվել դեպի Մարտունի, Կարմիր շուկա և Մատաղիսի ուղղություններ:
Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Ոչ անհայտ կորած, ոչ էլ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց հստակ թվեր չկան։ Ըստ Արտակ Բեգլարյանի՝ գերիների վերաբերյալ տեղեկատվություն շարունակում են հավաքագրել, բայց հիմնական աշխատանքը Կարմիր Խաչինն է ադրբեջանական կողմի հետ կապի միջոցով։ Շուրջ 40 գերիների վերաբերյալ են դիմումներ ներկայացրել Ստրասբուրգի դատարան:
Մանրամասները՝ այստեղ