Թուրքիան Ղարաբաղ է տեղափոխում սիրիացի ընտանիքների․ Sky News Arabia
Ուշադրության կենտրոնումԹուրքիան, որը Ղարաբաղում մարտնչելու համար հարյուրավոր սիրիացի զինյալներ էր ուղարկել, այժմ իր կողմից օկուպացված տարածքներ է ուղարկում սիրիացի ընտանիքների, իբրև թե որպես տեղահանված նրանց միանալու համար։ Այս մասին հայտնում է «Sky News Arabia» -ն։ Լրատվականի մասնավոր աղբյուրները հայտնել են, որ այս ամենի նպատակը տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխություն կատարելն է: Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Շաֆան ալ-Խաբուրին «Sky News Arabia» – ին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայի «Արդարադատություն և զարգացում» իշխող կուսակցությունը որոշել է սիրիացի ընտանիքներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխել։
Ավելին՝ այստեղ