Ինչու էր Աննա Հակոբյանը հոգեհանգստյան արարողության ժամանակ գլխաբաց եւ առանց դիմակի
Ուշադրության կենտրոնումԵրեկ Արցախյան՝ հուսանք վերջին պատերազմի նահատակ մեր զոհված զինվորականների հիշատակի օրն էր, եւ Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կատարվեց, մեր զոհված զինվորների հոգիների հանգստության համար։ Մայր Աթոռում արարողությանը մյուսների շարքում ներկա էին նաեւ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Մայր Աթոռը պարզաբանեց, որ հատուկ հրավեր չի ուղղվել ոչ մեկին եւ իրազեկումը եղել է հանրային, ասել է, թե՝ Փաշինյանն ու Հակոբյանը ներկա են եղել ինքնաբուխ կերպով, ըստ սեփական հոգու կանչի, թերեւս։
Սա, իհարկե լավ է։ Ձվի մեջ մազ չենք ուզում փնտրել, բայց՝ ինչու է Աննա Հակոբյանը գլխաբաց։ Միթե նրան չեն ասել, որ կրոնական ծիսական արարողության ժամանակ կինը պետք է գլուխը ծածկի գլխաշորով, նույնիսկ եթե եկեղեցուց դուրս է այդ արարողությունը կատարվում, թեեւ Բաց խորանը կարելի է համարել բացօթյա եկեղեցի։ Սա օրենք է եկեղեցում, որը տարածվում է բոլորի վրա անխտիր, նույնիսկ եթե վերջինս պետության առաջին դեմքի կինն է, կամ հանդիսանում է պատմական խորը անցյալում ապրած գրեթե կուրտիզանուհի թագուհու անվան ջոկատի հրամանատար։ Եվ երկրորդ խնդիրը՝ ինչու է նա առանց բժշկական պաշտպանիչ դիմակի։
Ավելին՝ այստեղ