Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՃանաչենք մեր հերոսներին Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ, երկու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս, անձնական արիություն ու հրամանատարական բարձր ունակություններ է դրսևորել փոխգնդապետ Սերյոժա Սլավիկի Իվանյանը: Ճակատային գծի նույն հատվածում և նույն հակագրոհների ժամանակ, թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա է ոչնչացրել փոխգնդապետ Արմեն Զարմիկի Վարդանյանը: Հյուսիսային ռազմաճակատում աչքի են ընկել և հակառակորդին մեծ կորուստներ պատճառել նաև փոխգնդապետ Արմեն Վահագնի Մարկոսյանը, Հումբերտ Վովայի Մանուկյանը, մայոր Գոռ Նիկոլայի Նազլուխանյանը, կապիտան Սասուն Արեգի Վարդանյանը: Կապիտան Թորգում Իշխանի Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը, մեծ աջակցություն է ցուցաբերել յուրային ուժերին և զգալի կորուստներ պատճառել թշնամուն: Ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորիի Եգանյանն ու կրտսեր սերժանտ Էրիկ Կամոյի Պետրոսյանը ակտիվորեն մասնակցել են հյուսիսային ուղղության պաշտպանողական ու հակահարձակողական մարտերին, ձեռք բերել կարևոր փաստաթղթեր, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
Ավելին՝ այստեղ