ԱՀ ոստիկանությունը` Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների մասին
ՎերլուծությունԱրցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շագահործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։