35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, կա վիրավոր Մի խումբ անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով ստացել են տարբեր չափի գումարներ «Կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր». ինչու է 3 ամսով կալանավորվել 3 անչափահաս երեխաների մայրը. ինչ են արձագանքում ՄԻՊ-ից (տեսանյութ) «Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր Կամենդատյան ԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենք


Մահացել է Էմիլ Աբրահամյանը

Հասարակություն

Մահացել է Էմիլ Աբրահամյանը… Այս ցավալի լուրը կայծակի պես խոցեց հադրութցիների առանց այն էլ վիրավոր հոգիները, որոնք դեռ ուշքի չեն գալիս իրենց հայրենի քաղաքի կորստից:

Չկա մի հադրութցի, որը չճանաչի այս մեծ հայրենասերին՝ Ղարաբաղյան շարժման առաջնորդներից և գաղափարախոսներից մեկին: Արթուր Մկրտչյանի, Իգոր Մուրադյանի, Մանվել Սարգսյանի և շարժման այլ ակտիվիստների ուղեկիցը` Էմիլը, բոլորից առանձնանում էր իր սկզբունքայնությամբ, ազգային գաղափարների ճշգրտության մեջ համոզվածությամբ, ոգու ամրությամբ, անձնական ցավը հայկական պետականության վերածննդի մեծ գործին ստորադասելու կարողությամբ:

Վիրտուոզ դիմանկարիչը, ազգային պետություն կերտելու գաղափարախոսի ունակություններով օժտված մարդն ու միևնույն ժամանակ համեստ հայրենասերն իր ժողովրդի կողմից չգնահատված մնաց։ Ազգային-ազատագրական շարժման ու ազատ ու անկախ Միացյալ Հայաստան կառուցելու գաղափարի ջատագովն այդպես էլ չտեսավ իր երազած երկիրը, ինչպես դա չտեսան շատ ազատատենչ հայեր, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն այս գաղափարի:

Ղարաբաղյան շարժումն Էմիլից խլեց հորը՝ Սամվել Աբրահամյանին, որին կտտանքների ենթարկեցին ադրբեջանական գերության մեջ, որտեղ նա հայտնվել էր Էմիլի փոխարեն, ում 1988-ին հետապնդում էին ռուսական պարեկատունը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը: Այնուհետև ղարաբաղյան առաջին պատերազմը խլեց նրա եղբորը՝ Էրիկ Աբրահամյանին և նրա քրոջ ամուսնուն՝ Շահեն Ստեփանյանին: Բայց նույնիսկ այս դառը կորուստները չէին կարող կոտրել իր երկրի ազատության և անկախության հանդեպ Էմիլի կամքը:

ԼՂՀ ստեղծումից և պատերազմի ավարտից հետո, Էմիլը, արդեն մեծ տարիքում, ամուսնացավ գեղեցկուհի Նարինեի հետ, որի հետ լույս աշխարհ բերեցին իրենց որդուն՝ Սամվելին:

Բայց Հադրութը չկարողացավ գնահատել իր արժանի որդուն: Այն ժամանակվա իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումներ և ճնշումներ սկսվեցին Էմիլի և նրա ընտանիքի նկատմամբ: Էմիլը ստիպված էր ընտանիքի հետ տեղափոխվել Երևան, որտեղ մինչև կյանքի վերջին օրերն ապրում էր շատ համեստ կյանքով՝ վաստակելով իր նկարներով:

Երբեմն հետ ես նայում և սկսում հասկանալ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, սկիզբ է առել դեռևս հետպատերազմյան տարիներին, և արդեն այդ ժամանակ սկսվեցին Շարժման իդեալներից շեղվելու և պատերազմում հաղթած երկիրը երրորդ երկրների շահերին ստորադասելու միտումները: Հենց այդ պատճառով արդեն 1997 թվականից սկսած  սկսեցին ճնշել Շարժման բոլոր ակտիվիստներին և պատերազմի մասնակիցներին:

Վետերաններն ու, այսպես կոչված, ընդդիմությունը քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելու և այլախոհներին հետապնդելու յուրատեսակ գործիք դարձան: Ավաղ, այսօր մենք քաղում ենք ազատության և ինքնիշխանության ջատագովների դեմ իշխանության մեջ գտնվողների 23-ամյա պայքարի պտուղները:

Էմիլը կյանքից հեռացավ կորոնավիրուսի պատճառով: Բայց նույնիսկ եթե չլիներ այս նենգ հիվանդությունը, միացյալ Հայաստանի ազատության և անկախության այս մեծ մարտիկը՝ Էմիլ Աբրահամյանը, կմահանար իր այնքան սիրելի Արցախը Ադրբեջանին հանձնելու ամոթից, որի դեմ մենք ժամանակին անիրականանալի թվացող համահայկական ազգային-ազատագրական շարժում ենք իրականացրել և անհավասար պատերազմում պարտության մատնել Լեռնային Ղարաբաղն ուզուրպացրած երկրին:

Ժողովուրդը, որ չկարողացավ գնահատել Արթուր Մկրտչյանին, Իգոր Մուրադյանին, բնականաբար, չգնահատեց նաև Էմիլ Աբրահամյանին: Ցավոք, նման ժողովուրդը չի կարող արժանապատիվ ապագա ունենալ, անկախ նրանից, թե որքան ենք դա ցանկանում․․․

Ավելին․․․

Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինՓոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՓորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն Մանվելյան«Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է 35-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բետոնե սյանը, կա վիրավորՄի խումբ անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով ստացել են տարբեր չափի գումարներ«Կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր». ինչու է 3 ամսով կալանավորվել 3 անչափահաս երեխաների մայրը. ինչ են արձագանքում ՄԻՊ-ից (տեսանյութ) Մելիքյանների ընտանիքում համալրում է սպասվում. Արամը հայտնել է երեխայի ծնունդի մասին. բացառիկ կադրեր «Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Փաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք Չալաբյան Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում․ Քոչարյան (տեսանյութ) Եղիշե Մելիքյան․ Համոզված եմ՝ տանը կհաղթենքՊետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան «Գարաժ Մաստերս Մոլ»-ի տարածքում տեղի ունեցած վեճի մասնակիցներից մեկը արնահոսող վերքով տեղափոխվել է հիվանդանոց Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվել Զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է Արտակարգ դեպք՝ Երևանում, վիճաբանության հետևանքով մեկը մարմնական վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա ՔվինինՆոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Մեքենան վրաերթի է ենթարկել անցումի մոտ ուշաթափված տղամարդու, որը հետո մաhացել է. ՌԴ Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր էՀանեք հաշվիչները․ Զախարովան առաջարկել է հաշվել՝ ով ինչքան պարտք ունի Ռուսաստանին Ջուր չի լինի որոշ հասցեներում Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Սյունիքի մարզում շինություններից մեկի բազալտե եզրաքարն ընկել է 7-ամյա տղայի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025–ին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԶապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան Դանակաhարություն գազալցակայանում, ձերբակալված կա Մարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Նիկոլին հեռացնել հնարավոր է միայն «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենտով, այլ «կտեր» մի' տվեք. Մամիջանյան Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա Սողոմոնյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված