Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը Մեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերով Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին


Հա­յաս­տա­նը նա­խա­գահ ունի՞, թե՞ ոչ... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոտավորապես ամիսուկես տևած պատերազմից հետո Հայաստանը շատ ծանր փուլ է թևակոխել։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մեր հանրությունն այդպես էլ ուշքի չի գալիս։ Հոգեբանական լարվածությունը և պարտության առաջ բերած հիասթափությունը հասարակության շրջանում մեծ չափերի է հասել, և պատահական չէ, որ պետության կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից իրավիճակը հղի է անկանխատեսելի զարգացումներով։

Եվ տրամաբանությունը հուշում է, որ այսպիսի իրավիճակներում լուրջ դերակատարություն պետք է ունենա հանրապետության նախագահը, քանի որ, ըստ Սահմանադրության, վերջինս համարվում է պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը և իր լիազորություններն իրականացնելիս պետք է լինի անաչառ ու առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով: Այս կոնտեքստում ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը Արցախյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումից հետո հայտարարեց, թե դրա մասին մամուլից է տեղեկացել և այդ փաստաթղթի վերաբերյալ իր հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում չի եղել:

Ապա առկա իրավիճակով պայմանավորված՝ Արմեն Սարգսյանն «անհապաղ» նախաձեռնեց քաղաքական խորհրդակցություններ, որոնց նպատակը պետք է լիներ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելը։ Եվ նախագահն իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ ունեցավ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական որոշ շրջանակների ու Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Առանձին հանդիպում կայացավ նաև «Իմ քայլը» իշխող խմբակցության որոշ պատգամավորների հետ, որից հետո տարածված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում հատուկ շեշտադրվել է կայունության պահպանման և պետական բոլոր ինստիտուտների համագործակցված ու անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Եվ ուշագրավ է, որ քննարկումների արդյունքում նախագահն իր ամփոփիչ հայտարարության մեջ արձանագրեց, որ հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք է մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ուստի հաշվի առնելով այդ հանրային պահանջը՝ Արմեն Սարգսյանը ևս ընդգծեց, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Ընդ որում, մինչ ընտրությունները կառավարումը պետք է հանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

Նախագահի հայտարարությանը ընդդիմության արձագանքը եղավ այն, որ իրենք ևս կողմնակից են վարչապետի հրաժարականին, Ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը, թեպետ նախագահին որոշ հարցադրումներ հնչեցրեցին, թե ինքը որքանով է կողմ ընդդիմության պահանջներին։ Սակայն հետաքրքրական է, որ իշխանությունների կողմից որևէ փաստարկված արձագանք չեղավ Արմեն Սարգսյանի արձանագրումներին։ Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ իշխանությունները բացարձակապես հաշվի չեն առնում նախագահի դիրքորոշումն ու հայտարարությունները և ամեն կերպ լծվել են իրենց պաշտոնավարումը երկարաձգելու գործին։

Եվ իսկապես իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ մի կողմից՝ նախագահը հայտարարում է, թե իշխանությունները տվյալ իրադրության պայմաններում պետք է հեռանան, իսկ մյուս կողմից էլ ստորագրում է Նիկոլ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը և հաստատում նորանշանակ պաշտոնյաներին, մասնավորաբար՝ մի շարք նախարարների։ Իհարկե, անցած երկուսուկես տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը հիմնականում անխոս և առանց իր կարծիքն արտահայտելու ստորագրել է իշխանությունների ներկայացրած բոլոր որոշումներն ու օրենքները։ Ավելին, նախագահը չառարկեց և ստորագրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունները, որով սահմանափակվեցին հենց իր լիազորությունները։

Սակայն ներկան մի փոքր այլ է, քանզի փաստացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին բարձրաձայնող նախագահը լուռումունջ հաստատում է վերջինիս միջնորդությունները՝ ավելի խորացնելով լարվածությունը հասարակության մեջ: Ըստ այդմ, պատահական չեն նաև այն խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը որոշակի հանաձայնության և պայմանավորվածության են եկել, և արդյունքում փորձ է կատարվում լղոզել իշխանափոխության հարցը։ Այսինքն, ձգձգել հարցը և ժամանակ շահել հանրային տրամադրություններում փոփոխությունների սպասելու ակնկալիքով։ Այնինչ նախագահի խոսքը արժեք և կշիռ պետք է ունենա, այլ ոչ թե մնա այդպես էլ օդում կախված։ Հետաքրքիր է՝ քաղաքացիության փաստաթղթի հարցն ի՞նչ եղավ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Հազարավոր հասցեներում ջուր չի լինի Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի 3 հանդիպում Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ըՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները լքել են դահլիճը (տեսանյութ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովԳեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբՈ՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըՊատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի ՍարգսյանՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված