ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Իմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ Ամստերդամ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Գազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ Ամստերդամ Մեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր Ավետիսյան IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը


Երբ ձա­խո­ղում ես ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում կրած ծանրագույն պարտության, տարածքային, մարդկային և նյութական կորուստների հարցը դեռևս երկար ժամանակ առանձին քննարկման և վերլուծության առարկա կմնա ինչպես հանրության շրջանում, այնպես էլ փորձագիտական մակարդակով։ Մեզ համար կարևոր է նաև արձանագրումներ անել աշխարհաքաղաքական տեղաշարժերի մասով, թե ինչ ռիսկեր են ի հայտ գալիս մեզ համար և իրավիճակից բխող ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։

Նկատի ունենանք, որ այս պատերազմում Թուրքիան ոչ միայն անվերապահ աջակցություն էր ցուցաբերում ադրբեջանական կողմին, այլև անմիջականորեն մասնակցում էր ռազմական գործողություններին ահաբեկիչների, զինվորականների և սպառազինության տեսքով։ Եվ չնայած Թուրքիային չհաջողվեց մասնակցություն ունենալ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրմանը, սակայն Անկարան կարողացավ ամրագրել իր ներկայությունը հակամարտության գոտում։ Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Ադրբեջան զորք ուղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշմանը։

Ճիշտ է՝ Թուրքիան խաղաղապահ առաքելություն չի իրականացնելու հակամարտության գոտում, բայց թուրքական զինվորականներն Ադրբեջանում ծառայություն են կատարելու Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվելիք՝ հրադադարի մշտադիտարկման կենտրոնում: Այնուամենայնիվ, Անկարայի մտադրությունները սրանով չեն ավարտվում, թուրքական կողմը ցանկություն ունի կարճ ժամանակ անց մշտական կտրվածքով մեծ ներկայություն ունենալ Ադրբեջանում ռազմական բազա ունենալու տեսքով և մշտադիտարկման կենտրոնը դրա ճանապարհին առաջին քայլն է։

Փաստացի Թուրքիայի դիրքերը գնալով ամրապնդվում են Հարավային Կովկասում, որը հայկական կողմի համար լուրջ ռիսկեր է առաջացնում։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ թուրքական կողմը ահաբեկիչներին Ադրբեջան արտահանելու և տարածաշրջանն ապակայունացնելու համար ոչ միայն պատժամիջոցների և ճնշումների չենթարկվեց, այլև կարողացավ հասնել իր հիմնական նպատակներին։ Իհարկե, մենք այս հարցում կարող ենք մեղադրել միջազգային հանրությանը, որ բավարար ջանքեր չի գործադրել Թուրքիային զսպելու ուղղությամբ, սակայն հայկական կողմը ևս ունի իր լուրջ թերացումները, որոնք կապված են արտաքին քաղաքականության հետ։ Խնդիրն այն է, որ գործող իշխանություններն այդպես էլ ժամանակին չկարողացան քայլերի այնպիսի կոմբինացիա կիրառել, որը թույլ կտար չեզոքացնել Թուրքիայից եկող հիմնական սպառնալիքները։

Իսկ այդ քայլերի մեջ առաջին հերթին պետք է մտնեին ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը։ Կասկած չկա այն հարցում, որ Ռուսաստանը մեծ դերակատարություն կարող է ունենալ թուրքական ագրեսիվ նկրտումները տարածաշրջանում չեզոքացնելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանում հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են աչքի ընկնել իրենց իներտությամբ և անորոշությամբ, ինչի դառը պտուղները մենք այսօր քաղում ենք։ Եվ պատահական չէ, որ արդեն վերլուծություններ են արվում, թե այս իշխանությունների մնալու պարագայում հայ-ռուսական փոխգործակցությունը ոչ միայն չի զարգանա, այլև երկրում կաճեն հակառուսական տրամադրությունները։ Թուրքիայից եկող սպառնալիքները և մեր երկրի առջև ծառացած արտաքին քաղաքական խնդիրները ակտիվ աշխատանք էին նախատեսում նաև աշխարհաքաղաքական մյուս դերակատարների՝ մասնավորապես ԱՄՆ-ի, ԵՄ-ի երկրների և Չինաստանի հետ։

Բայց մեր իշխանություններին այդպես էլ հենց սկզբից չհաջողվեց սերտ փոխգործակցության համապատասխան օրակարգ ձևավորել այս պետությունների հետ և նրանց ցույց տալ թուրքական քաղաքականության վտանգավորության մակարդակը տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացում ստեղծելու տեսանկյունից։ Հատկապես ուշադրության է արժանի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Չինաստանի կրավորական կեցվածքը, քանի որ Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրական համայնքի և պանթուրքական ծրագրերի պատճառով թուրք-չինական հարաբերությունները ավանդաբար լարված բնույթ են կրում։ Եվ այս հանգամանքը Փաշինյանի գլխավորած իշխանությունը չկարողացավ օգտագործել։

Ինչպես տեսնում ենք, արտաքին քաղաքական նմանատիպ հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն, մեր իշխանությունները ամենօրյա ռեժիմով զբաղված են էժանագին շոուներով և հանրության առանձին հատվածներին միմյանց դեմ լարելով։ Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողման մասին է վկայում նաև արտգործնախարար Մնացականյանի հրաժարականը, թեպետ հանուն արդարության պետք է ասենք, որ այս դեպքում գործ ունենք պրիմիտիվագույն քայլի հետ՝ «քավության նոխազ» նշանակելու առումով: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը, ապա այդ մասով ընդհանրապես ասելիք չկա, ինչպես այս երկուսուկես տարիների ընթացքում այն բացարձակ պարապուրդի էր մատնված, այդպես էլ շարունակում է մնալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԻմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ ԱմստերդամՓաշինյանը կրկին արձակուրդ է գնում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԳազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ ԱմստերդամՄեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր ԱվետիսյանIDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասինՄիջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր ԿամենդատյանՆուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել էԹրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ Զելենսկի
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված