Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջում Գորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքում Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ Ֆադեև Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանը


Քա­ղա­քա­գետ. «Հա­սա­րա­կու­թյու­նը դեռ շատ տաք է. եթե այս­պես շա­րու­նակ­վի, կա­րող ենք կորց­նել մեր պե­տա­կա­նու­թյու­նը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար աբսուրդի ժանրից է: Խոսքը, մասնավորապես, կապիտուլ յացիայի ակտ ստորագրելու, հրապարակավ եղածի պատասխանատվությունն ընդունելու, բայց ոչ մի կերպ իշխանությունից չհրաժարվելու մասին է: «Ես պատմության մեջ չեմ տեսել որևէ երկիր, երբ պարտություն կրած իշխանությունը լկտիաբար ու ցինիկաբար փորձում է իր մեղքը նախ այս կամ այն ուժի կամ գործչի վրա գցել, ինչպես իր էժանագին ուղիղ եթերներով արեց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ՝ նա լավ հասկանում է ու գիտի, թե իր հրաժարականն ինչ հետևանքներ կարող է ունենալ: Հիմա զինվորականներ են հարցազրույցներ տալիս, վերջին օրինակը գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսն էր:

Համենայն դեպս, այդ հարցազրույցներից կարելի է եզրակացնել հանցագործությունների մասին: Հաշվի առնելով այդ ամենը՝ Ն. Փաշինյանը, կարծում եմ, երկու նպատակ ունի: Ամեն գնով պահպանել իշխանությունը ու այդ իշխանությունը պահպանելով՝ նաև մաքրել հանցագործությունները, որովհետև եթե իշխանությունից հրաժարվի, շատ մեծ խնդիրներ կունենա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը: Նա շեշտեց, որ եթե անգամ ենթադրենք, որ Ն. Փաշինյանը կմնա իշխանության, այլ խնդիրներ են լինելու: «Նիկոլ Փաշինյանն առաջին օրերին փորձեց իրեն բնորոշ էժանագին ու պրիմիտիվ ոճով սրան-նրան մեղադրել պատերազմում տանուլ տալու,այս կամ այն բնակավայրն ադրբեջանցիներին զիջելու մեջ: Թեպետ արդեն ասում է՝ ես եմ պատասխանատուն, բայց հարցը հետևյալն է. հասարակության սթափ ու գրագետ հատվածը չի կարող ընդունել այն հանգամանքը, որ երկիրը կարող է ղեկավարել այն անձը, որը կապիտուլ յացիայի ակտ ստորագրողն է, որը պարտություն է կրել:

Օրինակ՝ ես չեմ կարող ընդունել, որ կարող է երկիրը շարունակել ղեկավարել մեկը, որը, բացի ղազագիր ստորագրելուց, դրանից հետո կարող է հաթաթաներ անել սեփական ժողովրդի նկատմամբ, ահաբեկել ու սպառնալ քաղաքացիական պատերազմով, թեպետ, ինչպես միշտ, փորձեց այդ սպառնալիքներն էլ այլկերպ բացատրել: Այդուհանդերձ, այս մարդը ՀՀ-ն դրսում պետք է ներկայացնի: Բայց պատկերացնո՞ւմ է, արդյոք, իրեն ինչպես են վերաբերվելու այլ պետությունների ղեկավարները: Բացի այդ, ինձ հետաքրքիր է՝ ներքին թշնամիներ փնտրելուց, այսպես ասած, ռազմաճակատից չակերտավոր տղաներին «վնգստացողների» վրա բերելուց զատ, ունա՞կ է արձագանքել Ի. Ալիևի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին: Կարծում եմ՝ նա չի կարող Հայաստանը ներկայացնել դրսում:

Դրա համար պետական մտածելակերպ դրսևորելով՝ նա պետք է հրաժարական տա»,-նկատեց քաղաքագետը: Չնայած վերոնշյալ հրամայականին, քաղաքագետի դիտարկմամբ, այլ ճանապարհ են ընտրել: «Խոսքն էժանագին մանիպուլ յացիաների մասին է՝ «մենք որ գնանք, նախկինները կգան իշխանության» տրամաբանության մեջ: Ոչ մի նախկին իշխանության չի գալու, բայց սեփական աթոռը պահելու համար, ապագայում հանցագործությունները թաքցնելու ու կոծկելու համար հիմա նախկիններով են ահաբեկում հասարակությանը՝ փորձելով դրանով ինդուլգենցիա ձեռք բերել ու պահպանել իշխանությունը: Ամենաաբսուրդայիններից մեկն էլ «մեր փրկիչ Նիկոլը կանգնեցրեց պատերազմը, թե չէ 5000-ից անհամեմատ ավելի զոհ կունենայինք» թեզն է: Հետաքրքիր է՝ այն անգրագետ մասսան, որն այս կուտն ուտում է, չի՞ հասկանում, որ Ն. Փաշինյանը պատերազմը կարող էր կանգնեցնել այն սկսվելուց 3 օր հետո, ինչը բացահայտեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ի դեպ, Պուտինի հարցազրույցից կոնտեքստից կտրված մի արտահայտություն են անջատում, որտեղ ասվում է, որ Նիկոլը դավաճան չէ, ու սկսում հրճվել դրա վրա: Ու զավեշտն այն է, որ դրա վրա հրճվում է ԱԺ «իմքայլական» փոխնախագահը: Նա, այս իշխանությունների երկրպագուները և, վերջապես, ժեխը, որն ամեն քայլափոխի վիրավորում ու հայհոյանքներ է տալիս Փաշինյանին քննադատողներին, ինչպե՞ս են պատկերացնում՝ Պուտինը պետք է ասեր՝ ՀՀ ղեկավարը դավաճա՞ն է: Մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի ղեկավարը ՀՀ վարչապետին Քրեական օրենսգրքով պատժվող շատ ծանր մեղադրա՞նք պետք է առաջադրեր, որ այս հասարակությունը հասկանար՝ իր երկրի ղեկավարն իր տեղում չէ:

Եթե սեպտեմբերի 30-ին նա ընդուներ Վ. Պուտինի առաջարկը ու շատ պարզ հասարակությանը բացատրեր առկա խնդիրները, եթե ամբողջ հասարակությանը չխաբեին ու առաջ չտանեին «հաղթելու ենք», «զգետնելու ենք» զրոյական հիմք ունեցող թեզերը, չեմ կարծում, թե հասարակությունը Ն. Փաշինյանի բացատրությունները չընդուներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Սոնա Մնացականյանի ընտանիքը 10 մլն դրամի փոխհատուցում է պահանջումԳորիսում հետախուզվող է ձերբակալվել Երևանում 4-րդ անգամ կանցկացվի Գարեջրի փառատոնը․ ի՞նչ է սպասվում եռօրյա միջոցառման ընթացքումԱշխարհաքաղաքականության դժվար, բայց կարևոր դասեր Որքան գումար է Քավորը տալիս Սոֆիի եղբորը՝ որպեսզի նա իջեցնի թուրը․ Տեսանյութ Հնդկաստանում Պուտինին անվանել են «անկեղծ մարդ» Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ ՖադեևՀնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ Մեզ ազգային իշխանություն է պետք, որը պետությունը կտանի խաղաղության. Արմեն Մանվելյան Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով Վրաստանը և Թուրքիան ողջունում են ՀՀ-ի ու Ադրբեջանի քայլերը, դրանք կնպաստեն մեր ռեգիոնի խաղաղությանըԱվտովթար՝ Երևանում․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցումՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Toyota»-ն վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրան աշխատակցին Նոր զարգացումներ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով Լարսը փակ է մեծ բեռնատարների համար Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ հետ կանգնելու իր նախապայմաններից Հնդկաստանի քայլը` օրինակ նաև Հայաստանի համար Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է Fast Shift-ը թողարկել է իր «Հավատարմության ծրագիրը»՝ գրավիչ առաջարկներով Մեր տան գույքահարկը 30 անգամ բարձրացել է. քաղաքացի Ինչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքը Փաշինյա՛ն, հերիք է ժողովրդին խաբես. գնա՛ հանրաքվեի և տես՝ ժողովուրդը քեզ աջակցո՞ւմ է. Չալաբյան Քրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել Հայաստան Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին եւ Լարսում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ» Ուկրաինական անօդաչուները գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՕգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործությունՆազելիների նոր հաջողությունները Ունեցա ևս մեկ կարևոր հանդիպում. Մհեր Ավետիսյան Հայաստանի շրջափակումը միայն խորանալու է. Դավիթ ՍարգսյանԽաղաղություն ու՞մ հետ` ահաբեկիչ Ալիևի՞. Մենուա Սողոմոնյան Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմԿարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունըԹամարա Գլոբայի կանխատեսումը օգոստոսի 13-ի համար. հակիրճ ուղեցույցներ յուրաքանչյուր նշանի համար Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն Բաքվում պահվող գերիների հարազատները հույս ունեն, որ շուտով նրանք կվերադառնան… Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում Խաղաղություն թուրքի կոշիկ լիզելով չեն մուրում, այլ փորձում են հավասարը-հավասարի հետ բանակցել, ինչը քո դեպքում լուսին թռչելու պես մի բան է. Արմեն Հովասափյան Հանկարծամահ եղած զինվորն առողջական խնդիրներ չի ունեցել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված