Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Մենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ Շարմազանով Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով


ՄԽ համանախագահները դիվերսիֆիկացվում են

Վերլուծություն

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տարօրինակ է լսել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մանրամասներն իրենց տեղեկացնելու անհրաժեշտության մասին, մանրամասները հաղորդվել են դիվանագիտական ուղիներով։ Սերգեյ Վիկտորովիչը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը տեղեկացվել է ամեն ինչի մասին պետքարտուղարի տեղակալի մակարդակով` հաշվի առնելով այն փաստը, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն այժմ գտնվում է երկարաժամկետ արտասահմանյան ուղևորության մեջ:

Բացի այդ, Ռուսաստանը հենց սկզբից սերտորեն համագործակցում էր Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում` ԱՄՆ-ի հետ, ասել է նախարարը:

Նշենք նաև, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցությունների արդյունքներով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է մանրամասն տեղեկություն ստանալ ԼՂ շուրջ Թուրքիայի դերի մասին: Նրա խոսքով՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան նախկինի պես հակված են իրենց դերին և «շատ հարցեր կան, որոնք ռուսները պետք է պարզաբանեն, ներառյալ՝ համաձայնագրի պարամետրերն ու Թուրքիայի դերը»:

Եռակողմ հայտարարությունից հետո ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանից նախ բացատրություններ են պահանջել դրա դրույթների ու հետեւանքների մասին, քանի որ այն հակասում է Մինսկի խմբի ձևաչափում կարգավորման սկզբունքներին, այդ թվում կարգավիճակի մասով, այնուհետև՝ Թուրքիայի դերի մասին: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ռուսաստանին փաստացի մեղադրում են «գաղտնի» գործողությունների համար, իսկ Մոսկվան հակադարձում է, որ բոլոր մանրամասներին տեղյակ է պահել նրանց:

Հավելենք, որ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները փաստացի կասկածի տակ են դրել եռակողմ հայտարարության լեգիտիմությունը:

Մյուս կողմից, Ռուսաստանի առջև դրվել է այս գործընթացներին Թուրքիայի դերակատարության հարցը: Այս պարագայում հետաքրքիր իրավիճակ է առաջանում: Ռուսաստանը մի կողմից դրվատանքով է վերաբերվում Թուրքիայի դերին, մյուս կողմից, սակայն, հատկապես քարոզչական դաշտում ներկայացվում է, որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցն է և Ռուսաստանը դիմակայում է նրա էքսպանսիային՝ այս պարագայում Հարավային Կովկասում: Թեև, Ռուսաստանում քիչ չեն նաև կարծիքները, որ Մոսկվան ինքն է «ներս թողել» Թուրքիային, իր հակաարևմտյան քաղաքականության շրջանակներում:

Թուրքիան ցուցաբերում է հակաարևմտյան հռետորաբանություն, մասնավորապես Մինսկի խմբի հարցում՝ հայտարարելով, որ այն ունակ չէ լուծել խնդիրները: Իսկապե՞ս ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տեղյակ չեն եղել ռուս-թուրքական այս համաձայնություններից: Չի բացառվում, որ այս պարագայում էլ փորձ է արվում կիրառել Ռուսաստանի ու Թուրքիայի «կրկնակի զսպման» սխեման, ինչպես Սիրիայում: Չի բացառվում նաև, որ դրվում է Թուրքիայի հարցը՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի պայմաններում:

Ղարաբաղի պարագայում ռուս-թուրքական համաձայնության վրա կախվում են մի կողմից միջազգային լեգիտիմության, մյուս կողմից՝ Արցախի միջազգային ճանաչման խնդիրները: Հայաստանն ու հայկական խնդիրները մանրադրամ են այս խաղում, թեեւ համարժեք քաղաքական քայլերի ու նախաձեռնությունների պարագայում մանեւրի ու ձեռքբերումների հնարավորություններ են առաջանում:

Ո՞վ է զբաղվելու այս հարցերով:

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՄենք իշխանափոխություն ենք ուզում, որ պետություն մնա․ Էդուարդ ՇարմազանովՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըՂազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել «Սա անեծք է». Խորեն Լևոնյանի անչափ հուզիչ գրառումը Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, կին է սպառնացել ցած նետ վել․ Shamshyan Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Անդրեն տանջվում է սիրուց. Մհեր Բաղդասարյանը բացառիկ հայտարարություն է արել Անդրեի մասին. մանրամասներ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմով «Սա չի կարող շոկային չլինել»․ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերի Պարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը Ողբերգական վթար, բախվել են «Opel» ու «ՎԱԶ 2107», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել. Shamshyan Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Ի՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց 83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվելԼարված իրավիճակը չի հանդարտվում երկրի Ազգային ժողովում Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ Կառավարությունը երկիրը տանում է քաոսի ճանապարհով․ Աբրահամյան Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. Ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը «Արթուր Սարգսյանը դուրս եկավ դահլիճից, խմբով հարձակվեցին». Քրիստինե Վարդանյան Ինչպես են Քաղսիում առևшնգել օտարեկրացուն, ում մարմինը գտել են օրեր անց (տեսանյութ)Այն, ինչ կատարվել է Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում․ Ավետիք ՉալաբյանՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի Մոտ 24 ժամ ջուր չի լինի Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված