Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում Արտակարգ դեպք՝ Երևանում, պայթյուն-բռնկում «Kia Forte»-ում, 6 վիրավnրներից 3-ը երեխաներ են. Shamshyan Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ․ Սխիպ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումը պարզապես իշխանության անձնական վրեժխնդրության հետևանքն է․ Աբրահամյան Տարհանվել են ընտանիքի անդամները․ նոր մանրամասներ՝ Վաղարշապատի հրդեհից Սա ոչ լեգիտիմ իշխանություն է. Հովհաննես Իշխանյան Գարիկ Գալեյանը 1,5 տարի ժամկետով կազատազրկվի․ որոշում ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով, որի գլխավոր հյուրերը կլինեն հայտնի քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սայմսը և Ֆյոդոր Լյուկյանովը․ Մհեր Ավետիսյան Արմավիրի մարզում բախվել են «Nissan»-ը ու «GAZ 24»-ը. 6 վիրավորներից 4-ը ՊՆ ծառայողներ են


Պուտինը փակագծեր է բացում

Վերլուծություն

Նախօրեին Վլադիմիր Պուտինի լայնորեն քննարկվող հարցազրույցը պարունակում էր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ մի շարք հետաքրքիր ակնարկներ, որոնց թվում էր Արցախի կարգավիճակի և դրա հանդեպ նաև Հայաստանի վերաբերմունքի խնդիրը:

Պուտինը բաց տեքստով նշեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը և Թուրքիան չունեին խնդիր, որովհետև ոչ ոք չէր ճանաչել Արցախի ինքնորոշումը, չէր ճանաչել Արցախը որպես անկախ սուբյեկտ: Պուտինի հայտարարությունն այստեղ անշուշտ հարաբերական է՝ այն իմաստով, որ Թուրքիան ու Ադրբեջանն այս պատերազմի ընթացքում ուղղակիորեն թույլ են տվել պատերազմական հանցագործություններ, և միջազգային ինչ իրավունքի մասին է խոսքը, եթե հենց Պուտինի ղեկավարած պետության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ նրանք ստույգ տվյալով կիրառում են վարձկան-ահաբեկիչների: Դա միջազգային իրավունքի շրջանակո՞ւմ է:

Միաժամանակ, իհարկե, պարզ է, որ Պուտինի խոսքն ունի մի քանի քաղաքական տողատակ, որոնցից մեկն ուղղված է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, որոնք Ռուսաստանից պարզաբանում են պահանջում Թուրքիայի դերի վերաբերյալ: Պուտինը փաստացի ասում է, որ նրանք են Թուրքիային տվել այդ դերի հնարավորությունը՝ առնվազն հավասարապես, և Մոսկվային չեն կարող դիտողություն անել Թուրքիայի հետ որևէ «սեպարատ» պայմանավորվածության համար:

Ըստ էության՝ ամենաէականը, սակայն, նրա խոսքի այն հատվածն է, երբ Պուտինը պատերազմի առումով էական գործոն է համարում, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Այլ կերպ ասած՝ Պուտինը ինչ-որ իմաստով մեղադրանք է ներկայացնում Հայաստանի իշխանություններին՝ նախկին և ներկա, որ Հայաստանը մինչ այժմ չի ճանաչել Արցախի կարգավիճակը: Այդ մեղադրանքը խոշոր հաշվով մեղադրանք է արցախյան հարցում հայկական պետական քաղաքականության «քաղաքական մակաբույծ» բնույթի վերաբերյալ, երբ փորձ է արվել հնարավորինս խուսանավել կոնկրետ պատասխանատվություն ենթադրող վարքագծից և այդ առումով միջազգային ուժային կենտրոնների հետ հարաբերություններից՝ գերադասելով ժամանակ ձգելու և հիմնական պատասխանատվությունը Մինսկի խմբի համանախագահների վրա թողնելու մարտավարությունը:

Մեծ հաշվով, ընդունելի լինի տեր-պետրոսյանական մոտեցումը, թե ոչ՝ սա առանձին թեմա է, այդուհանդերձ, հստակ է մի բան, որ արցախյան հարցում որևէ սկզբունքի և քաղաքական որոշման համար հրապարակային և կանխավ պատասխանատվություն ստանձնել է միայն նա, որից հետո Հայաստանում չի եղել այդպիսի պատասխանատվության դրսևորում: Պոստֆակտում՝ եղել է, երբ այլևս ակնառու է դարձել, որ չի ստացվել այդ կամ այն գրեթե կայացած համաձայնությունը: Պուտինը բերում է օրինակը, երբ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան, Օսիան, Ղրիմի ինքնորոշումն ու Ռուսաստանին միանալու որոշումը: Հասկանալի է, որ միջազգային քաղաքականության մեջ Հայաստանն ու Ռուսաստանը անհամեմատելի քաշային կատեգորիաներ են, սակայն ՌԴ նախագահի խոսքը խոշոր հաշվով այն մասին էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կամ ղեկավարությունները տարիներ շարունակ գերադասել են սպառել առաջին հաղթանակի քաղաքական կապիտալը, քան քաղաքական կապիտալ ավելացնել այդ հաղթանակի վրա:

Ընդ որում, սա մի ցավալի իրողություն է, որը մեր բազմաթիվ հրապարակումներում և անդրադարձներում արձանագրել ենք նաև մենք՝ դեռևս տարիներ ի վեր:

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում Արտակարգ դեպք՝ Երևանում, պայթյուն-բռնկում «Kia Forte»-ում, 6 վիրավnրներից 3-ը երեխաներ են. Shamshyan Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ․ ՍխիպԱրցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորումը պարզապես իշխանության անձնական վրեժխնդրության հետևանքն է․ Աբրահամյան Տարհանվել են ընտանիքի անդամները․ նոր մանրամասներ՝ Վաղարշապատի հրդեհից Սա ոչ լեգիտիմ իշխանություն է. Հովհաննես ԻշխանյանԳարիկ Գալեյանը 1,5 տարի ժամկետով կազատազրկվի․ որոշումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Վարչախմբի թեթև ձեռքով «Զանգեզուրի միջանցքը» դարձել է վիճելի տարածք. Արմեն ՄանվելյանԵրևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով, որի գլխավոր հյուրերը կլինեն հայտնի քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սայմսը և Ֆյոդոր Լյուկյանովը․ Մհեր ԱվետիսյանԱրմավիրի մարզում բախվել են «Nissan»-ը ու «GAZ 24»-ը. 6 վիրավորներից 4-ը ՊՆ ծառայողներ ենՎԷԱ-ն կդառնա էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրը աշխարհում՝ մինչև 2026 թվականը Հին Կապանի պեղումները նոր ու առավել հետաքրքիր փուլ են թևակոխել16-ամյա տղան մահացել է՝ սկուտերով սյանը բախվելուց հետոՎահագն Թումասյանի անունով գրքերի ֆոնդ է բացվել Կիեւը հեղեղվել է ուժեղ անձրևների հետևանքով (տեսանյութ) Նիկոլիզմն ու կոլլաբորացիոնիզմը․ Էդուարդ Շարմազանով Հակակոռուպցիոն կոմիտեն պարտակել է առերևույթ հանցանքը, մյուս կողմից` կանաչ լույս տվել թշնամանքով լի նմանատիպ խոսքի․ ՀայաՔվեՊատմությունը մեզ հուշում է, որ ամեն աղետ չի գալիս թշնամու թրով․ շատերը գալիս են ղեկավարի ստորագրությունից․ Հրայր ԿամենդատյանԵկեղեցին Արցախի հիշողության կենդանի կրողն է. Դավիթ ՍարգսյանԼոպեսն իր հետ տարել է «ՆարեկաԾին»-ի 19-րդ դարի Վանի կուժը, որը չի եղել հաստատված նվերների ցանկում «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Ատոմ Մխիթարյանը` որպես միջազգային դիտորդ, դիտարկել է Եգիպտոսի Սենատի ընտրությունները` այդ երկրի հրավերով Մեկ օրում հայտնաբերվել է 9 հետախուզվող. ՆԳՆԳազ չի լինելու օգոստոսի 8-ին Քամու ուժգնացում, կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհՍյունիքի պարեկները հայտնաբերել են 12կգ-ից ավել թմրամիջոց Սամվել Կարապետյանի թիմի առանցքային առաջարկը խուճապի է մատնել իշխանություններին Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ «Այս միասնությամբ հիմք դնենք, որ հանդես գանք բարձր հարթակներում՝ ծածանելով մեր դրոշը». Հ․ Ծառուկյան Վաշինգտոնում կնքվելիք Փաշինյան-Ալիև «մտադրությունների հուշագիրը» դառնալու է վերջին հնգամյակի ամենաաղետաբեր փաստաթուղթը․ Դավիթ ՍարգսյանՀայաստանը` լուրջ վտանգների առաջԴանդաղ ու դիտավորյալ մարդասպանություն Հայաստանի դատաիրավական համակարգում․ Մենուա ՍողոմոնյանԻրանի կոշտ զգուշացումը Հայաստանի իշխանություններին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում, գազաբալոնի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվելUcom-ը ներդնում է SatsifAI հարթակը՝ հաճախորդների գոհունակության շարունակական վերլուծության նպատակով Չափահասի և անչափահասի uպանություն Արտաշատում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի իշխանությունները մտադիր չեն թուլացնել ճնշումը Կարապետյանի վրաՆորից երկրաշարժ է եղել Կամչատկայում Նոր Քեմպ Դեվիդ-Մյունխենյան թուղթ-դատապարտված աղբ դառնալու․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը ո´չ իր գլխի, ո´չ էլ իր ընտանիքի տերն է. քաղաքացիՎթար է․ ջուր չի լինելու Փաշինյանը Հայաստանը վերածում է հակառուսական պլացդարմի․ «Փաստ» Սյունիքով ճանապարհ տալը ծառայելու է միայն հօգուտ Ադրբեջանի. Հրայր ԿամենդատյանԽոշոր հրդեհ․հրշեջները տարհանել են 7 քաղաքացու, 6-ին՝ քաղաքացիական ավտոզամբյուղի կիրառմամբ՝ 3-ը երեխաներ են Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գողության դեմ պաշտպանիչ աքսեսուարներ, միջատների խայթոցների դեմ միջոցներ և արտաքին մարտկոցներ. ի՞նչ են հայերն ամռանը գնել Ozon-ումՆԳՆ-ն զգուշացրել է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱՄՆ կոնգրեսականը պնդել է՝ Թրամփի ջանքերով շուտով խաղաղություն կհաստատվի Երևանի և Բաքվի միջևՄարող արևը. Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի մռայլ ապագան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված