Մաքսազերծման հետ կապված խնդիրների դեպքում զանգահարել անձամբ ՊԵԿ նախագահի տեղակալին
Ուշադրության կենտրոնումՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը արձագանքելով վերջերս պտտվող լուրերին, ինչպես նաև համացանցում հայտնված բողոքներին, թե՝ ՊԵԿ-ը, ի դեմս մաքսային միջնորդների (բրոկերների), գումար է գանձում հօգուտ պետության հրաժարված ապրանքներից, pressmedia.am-ին տեղեկացրեց, որ մաքսային միջնորդները պետական մարմիններ չեն, այլ մասնավոր, ծառայություն մատուցող կազմակերություններ, որոնք քաղաքացիների անունից մաքսային մարմիններում հանդես գալու ծառայության համար գանձում են գումար: Ուստի, ՊԵԿ-ը չունի որևէ լիազորություն ազդելու անհատ տնտեսվարողների գնային քաղաքականության վրա, այնուամենայնիվ, պատերազմի առաջին իսկ օրվանից, Շ.Ներսիսյանի անձնական խնդրանքն է փոխանցվել բորոր մաքսային միջնորդի ծառայություն մատուցող կազմակերություններին, որ հնարավորության դեպքում, հօգուտ պետության հրաժարված ապրանքների ձևակերպումներն իրականացվեն անվճար: «Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ անգամ դիմել մաքսային միջնորդ կազմակերպություններին և ևս մեկ անգամ խնդրել, որ հրաժարում հօգուտ պետության ընթացակարգով ձևակերպումները հնարավորության դեպքում կկատարվեն անվճար: Այն քաղաքացիները, ովքեր կբախվեն ներքոնշյալ խնդրի հետ, խնդրում եմ կապ հաստատել ուղիղ ինձ հետ 011/801095 համարով»,- նշեց Շ.Ներսիսյանը:
Սերինե Բադալյան