ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի վրա
Ուշադրության կենտրոնումՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և ևս մի քանի շրջաններ Հայաստանին կապող միակ ճանապարհը հայտնվել է կրակոցների տակ:
Երևանի ժամանակով ժամը 12:00-ի մոտակայքում մի քանի պայթյուն է որոտացել Գորիսը Ստեփանակերտին կապող ճանապարհի մոտ: Ենթակառուցվածքների փլուզում, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան:
Ռուսական գործակալության թղթակիցը փոխանցում է, որ կրակելու ժամանակ այդ հատվածում մոտ 5 թեթև մարդատար ու 3 բեռնատար ավտոմեքենա է եղել:
Ավելին՝ այստեղ