Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փակ է լինելու. Այս պահին նաև հայտնի չէ՝ հանդիպման արդյունքում հայտարարություն լինելու է, թե՝ ոչ
ՔաղաքականությունԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ Ժնևում քննարկում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Հինքշաբթի օրը հանդիպում է տեղի ունեցել համանախագահների միջև, իսկ այսօր հանդիպում է նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ այդ հանդիպումը փակ է մամուլի համար:
Այս պահին նաև հայտնի չէ՝ հանդիպման արդյունքում հայտարարություն լինելու է, թե՝ ոչ:
Ավելին՝ այստեղ