Գերմանիան ԿԽՄԿ-ին կհատկացնի ավելի քան 2 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար
Ուշադրության կենտրոնումԳերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 միլիոն եվրո (ավելի քան 2,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղին՝ մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:
«Կարմիր խաչը, որը ներկայումս միակ մարդասիրական կազմակերպությունն է, որ մուտք ունի դեպի հակամարտությունից տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը 9 միլիոն եվրո շտապ օգնություն հատկացնել: Գերմանիան կհատկացնի 2 միլիոն եվրո»,-ասել է Մաասը՝ հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ:
Նախարարը շեշտել է, որ պայմանավորված եղանակային հանգամանքներով, առկա է նաև Լեռնային Ղարաբաղի՝ սննդամթերքի մատակարարման ռիսկի խնդիր:
Ավելին՝ այստեղ