Եղվարդի կամրջի հարևանությամբ «ՎԱԶ 2106»-ը բախվել է ավանակին․ վերջինը տեղում սատկել է Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգ Իշխանությունը կարողանում է իր ավերիչ արշավանքը շարունակել. Աբրահամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 տարեկան երեխան մահшցել է կատաղած շան կծելուց. մանրամասներ Լավրովը նշել է Ռուսաստանի գլխավոր նպատակը Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Բագրատ Սրբազանը առաջարկեց դատական նիստը սկսել աղոթքով Ինչ փաստաթղթեր են ստորագրվել այսօր Հայաստանի և Իրանի միջև․ մանրամասներ Նոր մանրամասներ՝ Փաշինյան–Փեզեշքիան հանդիպումից Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան


ՆԱՏՕ-ի «աքիլեսյան գարշապարը» և Հայաստանի զինանոցի չարգելված զենքերը

Ուշադրության կենտրոնում

Արցախի Հանրապետության դեմ ու Հայաստանի սահմաններին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմական և քաղաքական աջակցությունը չեն կարող անհետևանք մնալ: Գործուն և արդյունավետ քայլեր են անհրաժեշտ մի կողմից Ադրբեջանին ռազմաքաղաքական կապիտուլյացիայի ենթարկելու, մյուս կողմից՝ Թուրքիայի տարածաշրջանային ախորժակը և մտադրությունները սանձելու համար: 

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ով միացել է հյուսիսատլանտյան դաշինքին դեռևս 1952թ. (ընդ որում, Հունաստանի հետ միաժամանակ)՝ սառը պատերազմի ամենաթեժ տարիներին, երբ աշխարհը կարծեք կիսվել էր պայմանական Արևմուտքի և Խորհրդային ճամբարի միջև, և դաժան պայքար էր գնում երկու այդ ճամբարների միջև ազդեցության ոլորտների և գոտիների համար: Երկու ճամբարն էլ առաջնորդվում էր «բաժանիր և տիրիր» սկզբունքով, և պատրաստ էին գործի դնել բոլոր միջոցները՝ դիվանագիտական հնարքները, ֆինասատնտեսական ճնշումները, գաղափարային և գաղափարախոսական քարոզչությունը, տեղեկատվական պատերազմները, հիբրիդային պայքարի միջոցները, և այլն: Պատրաստ էին կանգ չառնել անգամ միջուկային զենքի կիրառման հնարավոր ծանրագույն հետևանքների հեռանկարի դեմ: Բարեբախտաբար, բանը դրան չհասավ, և մարդկությունը չգնաց խելահեղ քայլերի:

Ժամանակները փոխվեցին, չկան այլևս հակոտնյա երկու այդ ճամբարները, և կարծեք ժողովրդավարական խաղաղությունն ավելի է ամրապնդվում աշխարհում: Սակայն աշխարհի քարտեզի վրա դեռ կա երկու երկիր, որոնք միջնադարյան վանդալների կամ բարբարոսների վարքագծից շատ հեռու չեն գնացել: Եւ այդ երկրներից մեկը ոչ ավել, ոչ պակաս ՆԱՏՕ-ի անդամ է, մի կառույցի որի գերագույն նպատակը հավաքական պաշտպանությունն է, ինչպես նաև՝ խաղաղության, անվտանգության և կայունության հաստատումը: Այն նաև Եվրամիության գործընկերներից մեկն է: Թուրքիան իր նախագահով հանդերձ գլխացավանք է դարձել բոլորի համար, սակայն նրանից ազատվելն այդքան էլ հեշտ գործընթաց չէ, ինչպես շատերն են ակնկալում կամ ուզում տեսնել: Այն նաև, ըստ էության, դարձել է ՆԱՏՕ-ի աքիլեսյան գարշապարը և հեղինակազրկող և թույլ օղակը, որի հեռացումը թեև հնարավոր է, սակայն ՆԱՏՕ-ի օրակարգային հարց չէ գոնե այս պահին և մի շարք պատճառներով: 

 

Այս իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, ջիհադիստ վարձկանների և զենքի թիրախային կիրառմամբ, ոճրագործություններ է կատարում Հայաստանի և Արցախի սահմաններից ներս հայ խաղաղ բնակչության նկատմամբ, անհրաժեշտ են այնպիսի քայլեր և սխեմաներ, որոնք կկարողանան ի դերև հանել Թուրքիայի բոլոր մտադրությունները, և նաև՝ ցույց կտան հենց ՆԱՏՕ-ին և Թուրքիայի գործընկեր երկրներին, այդ թվում և՝ Ռուսաստանին, մեր տարածաշրջանում և անդին վերջինիս կործանարար և անհեռատես քաղաքականությունը, որը կարող է հրդել ողջ Կովկասը և անդառնալիորեն ապակայունացնել տարածաշրջանը՝ վերածելով այն երկրորդ Սիրիայի: 

Բայց հարցն այն է, թե արդյո՞ք այս ուղերձները հասանելի կամ ընկալելի են ՆԱՏՕ-ի նման ռազմաքաղաքական կառույցի, ինչպես նաև՝ այլ դերակատարների համար: Միգուցե՝ այո՛, միգուցե՝ ո՛չ: Եթե հույսը ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչությունն է, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին հստակ կբացատրեր և կհիմնավորեր խնդրի լրջությունը, հեռահարությունը և անթույրատրելիությունը, որպեսզի վերջինս անի համապատասխան հետևություններ՝ ի շահ Հայաստանի, ապա այստեղ մենք իհարկե խնդիրներ ունենք, քանի որ Հայաստանը շատ սահմանափակ և կաշկանդված հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի՝ որպես ռազմաքաղաքական կառույցի հետ: Պատճառները պետք է փնտրել Հայաստանի գրեթե 30 տարվա անորոշ և կաշկանդված արտաքին քաղաքականության մեջ, որը չգիտես ինչու և ինչպես կոչել են «կոմպլեմենտար», իսկ հիմա էլ՝ «ազգային շահերի վրա հիմնված»: Սակայն սա հարցի միայն մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ անկախ այդ հանգամանքներից՝ ստեղծված պատերազմական իրավիճակում, երբ ամեն րոպեն, եթե ոչ՝ վայրկյանը, կարևոր է, պետք է նետվել դիվանագիտական «հակագրոհի» և օգտագործել զինանոցում գտնվող ամեն միջոց: Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանը: Հիմնականում, հարցը փորձում է լուծել հայտարարություններ և հեռախոսազանգեր անելով, մտահոգություն արտահայտելով և լավագույն դեպքում՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական և մարդասպան գործողությունները: Այդ ամենն ունի՞ որևէ ազդեցություն: Իհարկե՝ ունի, բայց ոչ այնքան, որ հիմնական խաղացողներին դրդի կոնկրետ գործողությունների: Պետք են ավելի կոշտ շեշտադրումներ, ավելի հստակ ձևակերպումներ, բանաձևեր: Պետք է շարունակաբար թակել դռները, և հատկապես ձեռնպահ մնալ այս կամ այն երրորդ երկրի հետ գոնե այս փուլում հարաբերությունները լարելուց:

Այստեղ տեղին է հիշատակել մի դրվագ, որը կարծեք այնքան էլ մեծ ռեզոնանս չստացավ, որքան պետք էր: Խոսքը նախագահ Արմենի Սարգսյանի՝ նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելության և գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման մասին է: Բնականաբար, շատ մանրամասներ հրապարակային չէին և ենթակա չէին լուսաբանման: Այստեղ կարևոր դետալն այն էր, որ հանդիպման ավարտին նախատեսված էր մամուլի ասուլիս կամ հարցուպատասխան լրագրողների հետ, սակայն եղավ միայն հյուրընկալ կողմի և նախագահ Սարգսյանի հայտարարություն-ելույթը, որի մեջ զգացվում էր նյարդը և որոշակի լարվածություն: Բանն այն է, որ ըստ որոշ աղբյուրների, նախագահ Սարգսյանը շատ կոշտ և Թուրքիայի հասցեն ընդհուպ կոնկրետ մեղադրանքի հասնող հանդիպում-քննարկում է ունեցել Ստոլտենբերգի հետ, և վերջինս պարզապես խնդրել է Սարգսյանին ձեռնպահ մնալ հրապարակավ Թուրքիային կոշտ մեղադրանքներ ուղղելուց: 

Թեև խնդրանքն ընդունվեց, այդուհանդերձ, անգամ այդ համատեքստում նախագահ Սարգսյանի ձևակերպումները թիրախային էին. «ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ռազմական կարողություններն ու սպառազինություններն օգտագործվում են Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ: Նույնքան ցավալի է, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամ պետությունների ռազմական սարքավորումներն ու զենքերը, որոնք հավաքված են երկակի նշանակության տեխնոլոգիաներով և պահեստամասերով, ինչպես նաև սերտիֆիկացված են ՆԱՏՕ-ի չափանիշներով, ևս տեղափոխվում են Ադրբեջան և օգտագործվում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ։ Ակնհայտ է, որ սա հարցեր է առաջացնում՝ կապված շահագործողի վկայականի կասեցման հետ: Վերահաստատում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և Հայաստանը հավատարիմ է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:»

Առաջին անգամ է, որ նման բարձր ատյանից Հայաստանի ղեկավարի մակարդակով արվում են նման թիրախային հայտարարություններ, և այս գիծը պետք է շարունակել և բյուրեղացնել: Համագործակցությամբ ԱԳՆ-ի և այլ համապատասխան կառույցների՝ Արմեն Սարգսյանը պետք է դիվանագիտական անդադար ռմբակոծման ենթարկի բոլոր ուժային այն կենտրոնները, որոնք ազդեցություն ունեն Թուրքիայի քաղաքական, ռազմական և տնտեսական վարքագծի վրա: Դրանք և՛ արևմտյան կառույցներն են, ինչպես օրինակ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը, և՛ առանձին երկրների ղեկավարները, այդ թվում՝ Թուրքիային բարեկամ և ոչ՝ այնքան: ՀՀ նախագահի ձայնը լսելի և ընկալելի է և՛ Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, և՛ Արևելքի համար, այդ թվում և՝ արաբական և իսլամ դավանող այլ երկրներում, և՛ Ռուսաստանում, որն առանձին մի կարևորություն ունի մեր տարածաշրջանում և մասնավորապես՝ Հայաստանի համար: 

Ի դեպ, Ռուսաստանի մասով լուրեր սկսեցի շրջանառվել, որ նախկին պաշտոնյաներից ոմանք ցանկություն են հայտնել մեկնել Մոսկվա՝ բանակցելու համար: Պետական մտածողություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է հասկանալ, որ անկախ նախկինների հանդեպ ունեցած վերաբերմունքից և նրանց դրական կամ բացասական վաստակից, անընդունելի է, որ վարչապետին, գործող նախագահին և պետական ինստիտուտներին շրջանցելով, բանակցել սկսեն այդ համակարգից դուրս գտնվող մարդիկ, առավել ևս, որ նույն Արմեն Սարգսյանը հիանալի անձնական և պաշտոնական հարաբերություններ ունի Ռուսաստանի ամենատարբեր շրջանակների, այդ թվում՝ թիվ մեկ քաղաքական գործչի հետ: Ընդ որում, այս բազմակողմանիությունն իր դրական ազդեցությունն ունի նաև ՆԱՏՕ-Ռուսաստան-Հայաստան եռանկյունու համատեքստում:

Մանրամասներ

Մշակութային կամուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ ինչու է դա կարևոր Եղվարդի կամրջի հարևանությամբ «ՎԱԶ 2106»-ը բախվել է ավանակին․ վերջինը տեղում սատկել է Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգՀայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանԻշխանությունը կարողանում է իր ավերիչ արշավանքը շարունակել. Աբրահամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 տարեկան երեխան մահшցել է կատաղած շան կծելուց. մանրամասներ Լավրովը նշել է Ռուսաստանի գլխավոր նպատակը ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանըՎթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Բագրատ Սրբազանը առաջարկեց դատական նիստը սկսել աղոթքով Ինչ փաստաթղթեր են ստորագրվել այսօր Հայաստանի և Իրանի միջև․ մանրամասներՆոր մանրամասներ՝ Փաշինյան–Փեզեշքիան հանդիպումից Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք ՔերոբյանԱդրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր ԿամենդատյանԿապանի ակումբագրադարանային միավորմանը՝ 500 կտոր գիրք Մահացել է Ժիրայր Սեֆիլյանի եղբոր որդին Հայաստանում գյուղատնտեսությունը շատ հանգիստ կարելի է մի քանի տարում զարգացնել, բայց դա չի արվել և չի արվում․ Նաիրի ՍարգսյանՓորձում են մատաղ սերնդին հետ պահել Արցախի մասին նույնիսկ երազելուց. Մենուա Սողոմոնյան Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. խոսքի ուժի և ժամանակի ցավի մասին պիես կներկայացվի ԵրևանումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է առաջինը գործարարին գտել մահացած, ի՞նչ ձայներ են լսվել, ի՞նչ են ցույց տվել տեսախցիկները․ մանրամասներ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուները բարդ ու պատասխանատու կատարումներով փայլեցին և՛ երևանյան, և՛ բեռլինյան բեմերում Իշխանությունը հրաժարվում է կատարել արբիտրաժի որոշումը Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ կա տուժած Ռուսների մեղմ արձագանքը Վաշինգտոնյան հանդիպմանը. ո՞րն է պատճառը Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Քարակերտում հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկում Հավաքվում են ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները Գազամատակարարման պլանային դադարեցումներ Լևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարումՓաշինյանը տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը Վարորդը տեղում մահացել է. ինչ է տեղի ունեցելԱյս խաբեբա ցինիկին ու նրա հանցակիցներին դատելու ենք ժողովրդի իշխանությունը յուրացնելու և բազում այլ հոդվածներով․ Մենուա ՍողոմոնյանԱյս կառավարությունից ոչ մի լավ բան չի կարելի սպասել. քաղաքացի Սեպտեմբերից տասնյակ դասագրքեր չենք ունենա դպրոցներում. Ատոմ ՄխիթարյանՀերթական մանյովրով, ժողովրդի վրա պատասխանատվություն գցելով, արեց իր սև գործը․ Աննա ԿոստանյանԱդրբեջանը որպես «համբուրգեր»՝ ճզմված Ռուսաստանի և Իրանի միջև․ Հրայր ԿամենդատյանԻնչի մասին էր երեկ բարբաջում անփառունակ քաղաքական գաճաճը, և ինչու դա որևէ կապ չունի իրական խաղաղության հետ․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը փակում է Արցախի էջը Գործարարի դի են հայտնաբերել Երևանում մեքենայի մեջ. նախնական տվյալների նա ինքնшսպшն է եղել Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահինՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ Փաշինյանի «խաղաղության ուղերձը»․ նախընտրական մանիպուլյացիա և պետականության քայքայման վտանգՎթարային ջրանջատումներ. ջուր չի լինի Հայաստանի հեղինակությունը «բարձրացնելու» քարոզչական փուչիկն ու մեջքից հարվածը. «Փաստ» Թվայնացումը նվազեցնում է տնտեսվարողների ծախսերը. հայաֆիկացումը՝ արդեն Դատա մատրիքս ծածկագրում. «Փաստ» «Այս փաստաթուղթն իրենից որևէ արժեք չի ներկայացնում, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ուժեղացնել իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական դիրքերը». «Փաստ» Բացասական ու քայքայիչ իմպուլսների գլխավոր գեներատորը. «Փաստ» Ո՞ւմ դեմ է իշխանությունների կռիվը. «Փաստ» Ռուսաստանից նոր մարդասիրական օգնություն Արցախից տեղահանվածներին. «Փաստ» «Փաստացի գործ ունենք հանցագործության կոծկման հետ». «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված