ԱՄՆ-ի Պետդեպում հայտարարել են C-400-ի պատճառով Թուրքիայի՝ պատժամիջոցների ներքո հայտնվելու ռիսկի աճի մասին
Ուշադրության կենտրոնումՔաղաքական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Քլարք Քուփերը հայտարարել է, որ մեծանում է ռուսական C-400 զենիթային համալիրներ (ԶՀՀ) գնելու առնչությամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո Թուրքիայի հայտնվելու ռիսկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է National Defense ամերիկյան հանդեսը:
«Մշտական խոսակցությունը, որը մենք ունեցել ենք թուրք գործընկերների հետ, եղել է այն մասին, որ С-400-ներն … անհամատեղելի են ԱՄՆ-ի հարթակների հետ: Դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետ: Այդ միջոցների կամ համակարգերի ներդրումն ինքնին կհանգեցնի պատժամիջոցների լրացուցիչ ռիսկի եւ սահմանափակումների (սպառազինությունների) լրացուցիչ ռիսկերի»,-հրատարակությունը մեջբերում Է Կուփերի խոսքը: Քուփերի խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմը «Անկարային պարզորոշ հասկանալ է տրվել, որ C-400-ի փորձարկումները միանգամայն անընդունելի են»:
Շարունակությունն՝ այստեղ