Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց
Ուշադրության կենտրոնում
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել
Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը գոհունակություն է հայտնում, որ այս անգամ, այնուամենայնիվ, արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից։
Ավելին՝ այստեղ