Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել Ռոշը Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը


«Նման քայլերը երկարատև կտրվածքով են էֆեկտ տալու». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն տարբեր մակարդակներով բարձրաձայնվել է այն մասին, որ մենք իրապես պատերազմի ծանր փուլում ենք: Այդուհանդերձ, մեր բանակը առավելագույնս է դիմակայել ադրբեջանա-թուրքական այդ լայնածավալ ագրեսիային: «Փաստի» հետ զրույցում ընդգծեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը: «Այո, ինչ-որ ուղղություններում մենք նահանջել ենք, ինչ-որ խնդիրներ ունենք, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ ու արձանագրել հետևյալը. Ադրբեջանը, որը մի քանի շաբաթ կարողացավ պահել այդ ծանր ու մեծ տեմպը, հիմա արդեն էլ չի կարողանալու պահել այն:

Ուստի մեզ համար շատ կարևոր է, որ մենք մեր ուժերի ներածին ու առավելագույն չափով գրագետ իրականացնենք մոբիլիզացիան: Խնդիրները հնարավորինս արագ լուծելով՝ պետք է կարողանանք հնարավորինս առաջ շարժվել, փորձել թշնամուն մաքսիմալ ուժեղ հարված հասցնել՝ կոտրելու ողնաշարը»,-ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով վերջին օրերին նաև ՀՀ պետական սահմանը թիրախավորելու փորձերին, Վ. Մանգասարյանը շեշտեց. «Թշնամին միշտ էլ ՀՀ պետական սահմանի տարբեր ուղղություններով փորձել է ինչ-որ ագրեսիվ քայլեր իրականացնել և այդ մարտավարությունը նոր չէ: Հիմա այս պատերազմական փուլում նույնպես փորձելու են ՀՀ տարածքում գտնվող ստորաբաժանումների նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել: Մենք պետք է չզարմանանք ու պատրաստ լինենք նրան, որ թշնամին ցանկացած քայլի գնալու է:

Նրանք լավ էլ պատկերացնում են, որ մեր այստեղի կամավորական ջոկատները իրենց դասընթացները տարբեր փուլերում ինչ-որ տեղերում են անցկացնում և օգնության գնացող ուժերի նկատմամբ իրենք ինչ-որ քայլեր են փորձելու իրականացնել: Այդ ամենը գիտակցելով՝ մեր քայլերում չափազանց գրագետ պետք է լինենք: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է ամեն ինչի պատրաստ լինենք»: Անդրադառնալով թշնամու կորուստներին՝ ռազմական փորձագետը մի քանի հանգամանք մատնանշեց. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքերի բավականին մեծ թվով կորուստներ ունի թշնամին: Մինչև այդ էլ և այս ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, զրահատեխնիկայի ավելի քան 500-600 միավոր կորուստ ունի: Խոսքը, օրինակ, «Սմերչ» համակարգերի, ավիացիայի, ՏՕՍ համակարգերի և այլնի մասին է:

Եթե դիտարկենք ընդհանուր առմամբ, ապա տեխնիկայի կորուստը չափազանց մեծ է: Դա է պատճառը, որ վերջին շրջանում հարձակողական գործողություններում իրենք, մեծ հաշվով, շատ մեծ զրահատեխնիկա չեն ներգրավում: Միգուցե զրահատեխնիկան չի բավականացնում, անհրաժեշտ քանակ չկա, որ ներգրավեն մարտական գործողություններում: Եվ, ըստ էության, սա է պատճառը, որ հիմա դիվերսիոն պատերազմի մարտավարությունն են որդեգրել: Փորձում են տարբեր փոքր խմբերով ինչ-որ ուղղություններում դիվերսիոն գործողություններ իրականացնել և, այսպես ասած, մեզ թիկունքից հարվածներ հասցնել»:

Վ. Մանգասարյանը նշեց, որ Ադրբեջանում փակ են բոլոր տեղեկատվական աղբյուրները, և զոհերի ու վիրավորների մասին ինֆորմացիա չեն հրապարակում: «Իրականում իրենք շատ կենդանի ուժի կորուստներ ունեն, որոնց համար, մեծ հաշվով, չեն էլ անհանգստանում, և չեն էլ փորձում պահպանել հումանիտար հրադադարի ռեժիմն ու դուրս բերել իրենց դիերին: Մյուս կողմից, կարծում եմ, իրենց ռազմաքաղական ղեկավարությունը լավ է հասկանում այն իրավիճակը, որը կլինի իրենց զոհերին իրենց երկիր տանելու դեպքում: Մասնավորապես, թե իրենց ժողովրդի մոտ ինչ տրամադրություններ կստեղծվեն»,-հավելեց նա: Անդրադառնալով Կանադայի և Ավստրիայի որոշումներին՝ կապված նաև «Բայրաքթար»-ներում օգտագործվող շարժիչների մատակարարման հետ, մեր զրուցակիցը նշեց, որ նման քայլերը, բնականաբար, ի նպաստ մեզ են:

«Բայց պետք է հասկանանք, որ այստեղ մեր դիվանագիտական ճակատը շատ մեծ անելիքներ ունի: Նման քայլերը երկարատև կտրվածքով են էֆեկտ տալու: Մենք լավ ենք հասկանում, որ եթե անգամ Ավստրիան կամ Կանադան ԱԹՍ-երի տեխնիկական մասը սպասարկող դետալները այս ռազմական գործողությունների ծանր փուլում չտրամադրեն, դա ազդեցություն չի ունենալու արդեն արտադրված ու իրենց զինանոցում եղած «Բայրաքթարների» թվի վրա: Երկարատև կտրվածքով, բնականաբար, կարևոր է, որ տարբեր գերտերությունների կողմից ճնշումները գնալով մեծանան, որ հետագայում Թուրքիան չկարողանա ունենալ այն ծավալներով տեխնիկան, ինչը նախատեսել էր իր պլաններում: Ժամանակ է պահանջվելու, որ Թուրքիան փորձի լրացնել իր զինանոցի այդ բացը, ինչն առաջանում է վերոնշյալ ազդեցության հետևանքով: Իսկ այդ ժամանակը մեզ համար բավականին արժեք ունի»,-եզրափակեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք Եվ ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից ու երկերեսանիությունից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Աննա ԿոստանյանՀարյուր միլիարդավոր դոլարների խոստացած մուտքը ՀՀ պետբյուջեով՝ սուտ է․ Հրայր ԿամենդատյանԵրևանի քաղաքապետարանը և ՆԳՆ ՓԾ-ն Նուբարաշենի աղբավայրում իրականացնում են հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ Զապորոժիեում դպրոցի տանիքին տեղադրվել է արևային էլեկտրակայան Շնորհավորում եմ ՀՀ-ին և Ադրբեջանին, հուսով եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կհաստատվի Իսպանիայի ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է. Ինչ կերպար է Սոֆին ընտրել կարևոր օրվա համար. Բացառիկ Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներ 9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ) Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին․ Թրամփը՝ Փաշինյանին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել, 4 մարտական հաշվարկ է աշխատում Զգուշացում․ սպասվում է սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ Լեհաստանի ԱԳՆ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման մասինԲացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է (լուսանկար) Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված