Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Սրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին


Մեր տան արևն էր Արենը (տեսանյութ)

TV

Արենն է, ով բանակ էր զորակոչվել, ընդամենը, 2 ամիս առաջ, մարտի դաշտում ընկավ հերոսաբար:

Արենն իրենց տան ուրախությունն էր, պայծառ ու լուսավոր. «Արենս  լավ ընկեր էր, լավ որդի, լավ զրուցընկեր: Իր չափը ամեն տեղ գիտեր, մեծերի հետ հարգանքով, իմ Արևն էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արեն Հովհաննիսյանի մայրը՝ Մելինե Հակոբյանը:

Արենն Արարատի մարզից էր, 18 տարեկան: Սովորում էր Երևանի մշակույթի պետական քոլեջում: Փոխադրվելու էր չորրորդ կուրս ու երկար ժամանակ երկմտում էր՝ տարկետում վերցնի՞, թե՞ գնա ծառայի ու հետ գա, բայց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելն ավելի զորեղ էր:

Տիկին Մելինեն պատմում է, որ Արենը քոլեջի ուրախությունն էր, ուներ բարձր առաջադիմություն, հասցրել էր ունենալ մի քանի ներկայացում ու սիրվել հանդիսատեսի կողմից:

Ուրախ ու կատակասեր Արենի ամենասիրած բառն արևն էր, իսկ ընտանիքում հենց Արենն էր արևը:

«Իր բանակ զորակոչվելուց հետո ընկերները, որ հավաքվում էին բակում, այնքան տխուր էին, մի տեսակ լուրջ, կարծես, շունչ չլիներ այդ միջավայրում, բայց որ Արենս իրենց հետ էր, բակում ծիծաղ, ուրախություն էր տիրում: Արենս որտեղ կար, այնտեղ ուրախություն էր:  Շրջապատում աչքի ընկնող, դասախոսների կողմից սիրված էր Արենը: Մի անգամ ռուսերենի դասախոսը զանգեց, ճիշտն ասած, վախեցա, բայց զանգել էր Արենի համար շնորհակալություն հայտնելու»,- վերհիշում է Արենի մայրը:

Ծնողներն Արենի համար գունավոր ապագա էին պլանավորել: Ցանկանում էր ընդունվել Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

«Առավոտյան միասին սուրճ էինք խմում, միասին գնում էինք՝ ինքը քոլեջ, ես՝ աշխատանքի: Ընկերների հետ հաճախ էր լինում իմ աշխատավայրում, զրուցում էինք, հետո գալիս էինք տուն, դաշնամուր նվագում ու վիդեոներ նկարում: Մամ բառն այնքան շատ էր ասում: Գնում-գալիս՝ պաչիկ էի անում, ասում էր՝ մամ, գիտես, որ չեմ սիրում: Մենք շատ կապված ենք եղել, ինձ հետ շատ էր կիսվում Արենս, սիրում էր տատիկի հետ նստել, երկար խոսել, ամեն ինչ իրեն հետաքրքրում էր»,- պատմում է տիկին Մելինեն:

Արենը բանակ գնալուց առաջ բոլորին հրաժեշտ էր տվել, ընկերուհիներին՝ առաձնահատուկ ու հետո մայրիկին պատմել է, թե ինչպես էին լաց լինում իր համար:

«Ինքը, չգիտես ինչու, անընդհատ շտապում էր, երևի զգում էր, ինչ-որ չհասցնելու մտավախություն ուներ, միշտ մի քայլ առաջ էր: Ասում էինք՝ Ար ջան, դե համբերի, կգնաս, կգաս, հետո կանես, իսկ ինքը միանգամից մի քանի բան էր ձեռնարկում»:

Արենը մեկ քույր ունի, տիկին Մելինեն ասում է, որ հիմա աղջիկն է իրենց հույսը:

«Ընկերուհի ուներ Արենս ու միշտ, մեր աղջիկներին նայելով, ասում էր՝ շատ լավն են մեր հայ աղջիկները: Համեստ աղջիկների էր շատ սիրում, ընկերներում շատ աղջիկ ընկերներ ուներ»,- նշեց Արենի մայրը:

Երևանի մշակույթի պետական քոլեջում հերոս Արենի  անվան լսարան է բացվելու:

Արփինե Հակոբյան

 

 

   
Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համարԷդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան«Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասինԱստղագուշակ 2025 թվականի օգոստոսի երկրորդ կեսի համար. ուղեցույց` յուրաքանչյուր նշանի համար 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր Կամենդատյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացումՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն ՄանվելյանՕդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում ենԱդրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Կրակոցներ՝ Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր ԿամենդատյանԳնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացիՋուր չի լինելու Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համարԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Դաստիարակչուհին ուժգին հարվածել է 2 տարեկան երեխայի գլխին Խոշոր ավտովթար Երևանում` Սիլիկյան խճուղում. կան վիրավորներ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված