Թուրքերը ֆրանսիայում մուրճով հարվածել են ակցիա անող հայերից մեկի գլխին. լարված իրավիճակ է. ուղիղ միացում
Ուշադրության կենտրոնումԱրդեն հայտնել ենք, որ մի խումբ թուրքերը՝ մոտ 5 հոգի, մուրճերով հարձակվել են Ֆրանսիայում ճանապարհ փակած ու ակցիա անող հայերի վրա՝ ետևից մոտենալով ու հարվածելով ակցիայի մասնակիցներից մեկի գլխին, ում շտապօգնությունը քիչ առաջ տարավ:
Ակցիայի մասնակիցները շատ արագ են արձագանքել, ինչի արդյունքում թուրքերին մի կերպ հաջողվել է փախուստի դիմել:
Այս պահին դեպքի վայրում իրավիճակը խիստ լարված է: Ոստիկաններն ուսումնասիրում են տեսանյութերը, որոնցում երևում է, թե ինչպես են թուրքերը սադրում:
Ավելին՝ այստեղ