Տնտեսական ակտիվության հետագա վերականգնումը որոշակի ժամանակով կհետաձգվի
Ուշադրության կենտրոնումԿԲ նախագահ Մարտին Գալստյանը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ներկայացնելով այս տարվա երրորդ եռամսյակի տնտեսական ցուցանիշի արդյունքները` նշել է, որ այս տարվա սեպտեմբեր ամսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7,5% նվազում, ինչը հիմնականում ծառայությունների ոլորտի զգալի կրճատման հետևանք է։
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է նաև, որ ս/թ սեպտեմբերին արձանագրվել է 0,2 % գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,2% գնաճի դիմաց: Եվ, չնայած երրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում արձանագրվել է որոշակի դրական զարգացումներ, սակայն այս ամիսներին կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի տարածման և դրանից ածանցվող բարձր անորոշությունների պատճառով տնտեսական ակտիվության հետագա վերականգնումը որոշակիորեն կհետաձգվի:
Կարող է նկատվել նաև թույլ գնաճ ապրանքահումքային շուկաներում: Նման պայմաններում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն, ուստի, արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն այս պահին չի սպասվում:
Անի Սիմոնյան