Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արված Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Շահենը, անցնելով հրետկոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք

Հասարակություն

Հերոսական պատմությունները կերտվում են հենց սահմանին, ցավոք, ոչ բոլոր պատմություններն են, որ հասնում են մեզ առաջին իսկ դեմքից:  Պատերազմը մեզ հնարավորություն տվեց մեր հաջորդ սերունդներին ավանդելու հերոսական պատմություններ: Հենց առաջնագծում, կրակի տակ կյանքի ու մահու կռիվ տալով է ձևավորվում իրական ընկերությունը, երբ մեկը պատրաստ է իր մարմնով վահան դառնալու մյուսի համար: Իր պատմությամբ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կիսվեց Հայկ Աղաջանյանը, որը եղել էր բուժակ և զորակոչվել էր բանակ որպես ենթասպա: Պատերազմը սկսվելուն պես՝ տղաները ՈՒԱԶ մեքենայով բարձրանալիս են լինում դիրքեր, որի մեջ են լինում երկու բուժակները՝ Հայկ Աղաջանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, վարորդը՝ Յուրան և մեկ մայոր: Այնպես է ստացվում, որ դիրքեր բարձրանալու ճանապարհը հրետակոծվում է թշնամիների կողմից, ինչի պատճառով վարորդը մահանում է, իսկ Հայկն ու Արթուրը վիրավորվում են: Վիրավոր Հայկին և Արթուրին օգնության է հասնում իրենց հետ ծառայակից Շահենը՝ նրանց հասցնելով մոտակա բուժկետը: 

Մեզ հետ զրույցում Հայկը չմոռացավ շեշտել նաև այն, որ նրանք, տագնապի հրամանը լսելով, հագնվելիս այնքան էին շտապել, որ շփոթել էին համազգեստները, իսկ դրանց վրա, ինչպես գիտենք, գրված է լինում արյան կարգը. «Բախտս այնքանով էր բերել, որ առաջին բուժօգնություն ստանալիս՝ գիտակցությունս տեղն էր և կարողացա նշել արյանս ճիշտ կարգը»,-ընդգծեց նա:

Ինչպես նշում է Հայկը, դիրքեր տանող ճանապարհը ուներ բազում խոչընդոտներ, այն ենթարկվում էր հրետակոծության: Նրանք դա տեսնելով՝ մեքենան կանգնեցնում են ոչ բարձր թփանման ծառերի մոտ, և մեքենայից իջնելուն պես՝ փորձում են հասկանալ իրենց հետագա քայլերը. «Հրետակոծությանը զուգահեռ սկսվեց նաև գնդակոծություն: Զգալով, որ արդեն թիրախավորվել ենք, մեր ընկեր Յուրին մոտեցավ մեքենային, որ ուղղությունը փոխի և հենց այդ պահին թիրախավորեցին մեքենան: Մենք հայտնվեցինք կրակահերթի տակ: Թշնամու արձակած գնդակից Յուրին ընկավ»,- պատմեց Հայկը:

Հայկն ու Արթուրը, տեսնելով Յուրիին վիրավորված, մոտենում են նրան՝ օգնություն ցույց տալու, սակայն հենց այդ պահին լսում են ևս մեկ պայթյունի ձայն. «Պայթյունի հետևանքով վնասվեցին ձեռքերս: Վայրկյանական շոկային վիճակից դուրս գալով՝ լսեցի Արթուրի ձայնը, որը արդեն կորցրել էր ոտքը: Երբ փորձեցի օգնել Արթուրին, հենց այդ պահին զգացի, որ չեմ կարողանում շարժել ձեռքերս: Այդ ընթացքում թշնամու գնդակներից մեկը դիպավ մեջքիս»,- նշեց բուժակը:

Ցավերի մեջ գալարվելով՝ Հայկն ու Արթուրը նկատում են թշնամական 5 տանկ, որոնք, տեսնելով նրանց, փոխում են իրենց ուղղությունը՝ դեպի տղաները, սակայն քաջարիները չեն հանձնվում. «Հավաքելով մեր վերջին ուժերը՝ մեզ գլորեցինք խոտերի մեջ: Մոտ երեք ժամ անօգնական մնալով հասկացա, որ բացի մատերիցս, վնասվել էր նաև ձախ ձեռքիս զարկերակը, որի պատճառով արնաքամ էի լինում: Անհույս ու անօգնական վիճակ էր մեզ մոտ»,-նշեց Հայկը:

Անօգնական վիճակում գտնվելով՝ Հայկը  բազմիցս ունեցել է գիտակցության կորուստ, և ինչպես նշում է նա, իրեն գիտակցության է բերել Արթուրը. «Արթուրը ինձ խոսեցնում էր, ասելով՝ ինձ մենակ չթողնես: Ու հենց այդ խոսքերն էին, որ ինձ ուժ տվեցին դիմակայելու: Երեք ժամ այդպես մնալուց հետո, վերջապես լսեցինք մի մեքենայի ձայն, որը գալիս էր դեպի մեր կողմը»,- վերհիշում է Հայկը:

Նրանք, երբ իրենց արդեն դատապարտել էին մահվան, օգնության է գալիս Շահեն անունով մի տղա, որին, ինչպես նշում է Հայկը, այդքան էլ լավ չէին ճանաչում, իսկ հիմա արդեն դարձել են լավագույն ընկերներ. «Վերջին ուժերով բղավեցինք, և փառք Աստծու, որ Շահենը լսեց մեր ձայնը: Անտեսելով հրետակոծությունը՝ նա կանգնեցրեց մեքենան, օգնեց մեզ հասնել մեքենային և հնարավորինս արագ իջեցրեց մեզ հոսպիտալ: Նշեմ նաև, որ Շահենը, գիտակցաբար անցնելով հրետկոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք»,- ասաց Հայկը: 

Մինչև այդ դեպքը և այդ դեպքից հետո Հայկի և նրա նման կյանքի և մահու համար կռիվ տված տղաների կյանքում շատ բան է փոխվել. «Սկսել ենք ավելի գնահատել կյանքը, կյանքի ամեն վայրկյանը, կյանքը ուղղակի հրաշք է»,- եզրափակում է բուժակը:

Զվարթ Պետրոսյան

 

 

Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ամենադիտված