«Եթե Էրդողանը պլանավորում է հատուկ ջոկատայիններով հարավային սահմանից հարձակվել՝ նշանակում է պլանավորում է Նախիջևանից Մեղրիի և Զանգեզուրի ուղղությամբ հարձակում իրականացնել».Գառնիկ Իսագուլյան
Ուշադրության կենտրոնում«Եթե Էրդողանը պլանավորում է հատուկ ջոկատայիններով Հայաստանի հարավային սահմանից հարձակվել մեզ երկրի վրա, ապա սա նշանակում է, որ նա պլանավորում է Նախիջևանից Մեղրիի և Զանգեզուրի ուղղությամբ հարձակում իրականացնել, - այս մասին «Փաստինֆո»-ին հետ զրույցում քիչ առաջ ասաց «Ազգային անվտանգություն» ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։ Նշենք, որ WarGonzo-ն հիմնվելով ստամբուլյան իր աղբյուրի վրա , նշել է, որ Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան։
«Այսօր, ինչպես արդեն հասկացել ենք, Էրդողանի նկրտումներն անկանխատեսելի են, այնպես որ, չեմ բացառում, որ նա կփորձի իրականացնել իր այս պլանը ևս։ Այս պարագայում, եթե հանկարծ Մեղրիի և Զանգեզուրի ուղղությամբ Թուրքիայի կողմից հարձակում լինի, ապա Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ, թեև արդեն ուշացած, բայց անմիջապես դիմի ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի
Դաշնությանն՝ առանձին – առանձին»,- նշել է Իսագուլյանը։