ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն


Միջազգային քար անտարբերությունն ու համանախագահների անհույս ջանքերը

Վերլուծություն

Օրերս Նիկոլ Փաշինյանը հնդկական հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ է արել ԱՄՆ-ին և Ֆրանսիային օգնել Ռուսաստանին կայունությունը վերականգնելու հարցում: Հայաստանի վարչապետը նշել է, որ համանախագահները պետք է գործեն միասին, քանի որ առանձին, չհամաձայնեցված նախաձեռնությունները չեն ունենա բավարար արդյունք: Միաժամանակ, Փաշինյանն ԱՄՆ-ում հրադադարի շուրջ քննարկումների մեկնարկին թերևս այդ հայտարարությամբ փորձել է ցրել Ռուսաստանում որևէ կասկած, թե Վաշինգտոնում կարող է տեղի ունենալ «սեպարատ» գործընթաց: Այդ առումով կարևոր է նաև, որ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ կատարվում է հղումը հոկտեմբերի 9-ին Մոսկվայի նախաձեռնությանը, որը հրադադարի առաջին, բայց չիրականացած փորձն էր (հետո եղավ հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի դարձյալ չիրականացած երկրորդ փորձը):

Այս ամենի հետ մեկտեղ պետք է փաստենք, որ չստացվեց նաև Վաշինգտոնի փորձը, քանի որ երեկ ողջ օրվա ընթացքում հայկական կողմը հայտնել է հյուսիսային և հարավային ուղղություններում թշնամու հրետանային հարվածների մասին: Միևնույն ժամանակ, զուտ հանրային դիտարկման տիրույթում թերևս միամտություն կամ ինքնախաբեություն կլինի կարծել, որ հնարավոր է հասնել զրոյական հրադադարի, այն էլ պատերազմի նման ռազմական ու քաղաքական շերտերի, առավել ևս մասշտաբի պայմաններում: Օրինակ, ապրիլյան քառօրյայում մասշտաբների անհամեմատ նվազ լինելու պայմաններում, ապրիլի 5-ի հրադադարի մասին մոսկովյան համաձայնությանը մոտ մեկ ամիս դեռևս հաջորդում էին տարբեր մասշտաբի խախտումներ:

Ըստ այդմ՝ հրադադարի իրականանալիության հիմնական չափումը պետք է լինի թերևս երկու տիրույթում՝ խաղաղ բնակավայրերի թիրախավորում ու ներթափանցումներ, և մասշտաբային ռազմական գործողություններ: Եթե Բաքուն զերծ է մնում դրանցից, ապա ընդհանուր առմամբ հնարավոր է ասել, որ գործում է հարաբերական հրադադարի ռեժիմ: Միաժամանակ, անկասկած է, որ անհրաժեշտ է վերահսկման արդյունավետ մեխանիզմ, չնայած համանախագահները հայտարարել են, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ լինելու են դրա վերաբերյալ քննարկումներ:

Այստեղ հենց էական է դառնում, թե որքանով են Մինսկի խմբի համանախագահները այդ հարցում միասնական: Նրանք ունե՞ն ընդհանուր պատկերացում վերահսկման մեխանիզմի վերաբերյալ, թե ոչ: Եթե ունեն, ապա բավական դյուրին կլինի այդ պատկերացումը Բաքվին պարտադրելը և այդպիսով Թուրքիայի խաղի հնարավորությունը սահմանափակելը: Եթե ոչ, ապա իրավիճակը կմնա խիստ հեղհեղուկ:

Անկասկած այդ իմաստով պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ հարցը նախորդ շաբաթասկզբին քննարկվեց ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում, հենց Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախաձեռնությամբ, որոնք ԱԽ մշտական անդամ են: Անվտանգության խորհրդի նիստից հետո չեղավ որևէ հայտարարություն կամ բանաձև, որևէ որոշման մասին տեղեկատվություն: Միայն ՌԴ ներկայացուցիչը հայտնեց, որ քննարկվել է վերահսկման մեխանիզմի հարցը և դիտարկվել է ԵԱՀԿ մոնիտորինգի տարբերակը:

Մինչ այդ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Մոսկվան ճիշտ է համարում ռուսաստանյան ռազմական դիտորդների ներկայությունը՝ շփման գծում, որպես վերահսկման մեխանիզմ:

 

Անի Պալյան

Pressmedia.am

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Ամենադիտված