Կրակոցներ Բերդում Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակ Նոր պաշտոնանկություն Շուռնուխի հարևանությամբ ադրբեջանցիները ռազմաբազա են կառուցում Պուտինը Թուրքիայի հետ կապված հայտարարություն է տարածել Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել. կան տուժածներ Նոր Նորքի «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են Ադրբեջանցիները հայտնում են հավանական մարտական կորստի մասին․ պաշտոնական հաստատում չկա․ Razm.info Գազ չի լինի մի շարք հասցեներում


«Այն, որ թշնամին Արցախի վրա հարձակվեց սեպտեմբերի վերջին, պատահական չէր». Նաիրի Հոխիկյան

Ուշադրության կենտրոնում

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական սիմվոլիզմի և հոկտեմբերի 30-ի նպատակի մասին. այն, որ թշնամին Արցախի վրա հարձակվեց հենց 2020թ. սեպտեմբերի վերջին, ամենևին էլ պատահական չէր: Թուրքիան ներսից ճանաչող և նրա պատմական ռազմաքաղաքական միտքն ուսումնասիրած յուրաքանչյուր մարդ գիտի, որ թուրքերը դեռևս սելջուկյան ժամանակներից հատուկ տեղ են տալիս խորհրդանիշներին՝ սիմվոլիզմին: Ճիշտ 100 տարի առաջ՝ 1920թ. սեպտեմբերի վերջին թուրքական զորքը հարձակվեց Հայաստանի վրա: Սեպտեմբերի 27-ին թուրքերը հարձակվեցին Արդահանի նահանգի վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքը հարձակվեց Հայաստանի վրա (Արցախը Հայաստան է): 1920թ. հոկտեմբերի վերջին թուրքական զորքը հասավ Կարս: Այն ժամանակվա քարոզչական տեխնոլոգիաներով փորձեցին հայկական զորքի և բնակչության մեջ խուճապ տարածել՝ նկարագրելով, թե ինչպես են իրենք դաժանաբար ոչնչացնում հայ ռազմագերիներին՝ միաժամանակ խոստանալով Կարսը գրավելու դեպքում հարգել հայերի բոլոր իրավունքները։ Ժամանակի լավագույն զենքով զինված հայկական զորքն այնքան ենթարկվեց թշնամու ազդեցության և հուսալքվեց, որ 1920թ․ հոկտեմբերի 30-ին հանձնեց Կարսը։ 1920թ․ հոկտեմբերի 30-ը Թուրքիայի պատմության մեջ շրջադարձային եղավ նրանով, որ ընկավ Հայաստանի ամենակարևոր ճակատը և ավելի արագացրեց հայկական պետականության ոչնչացումը՝ թուրքերի շարքերում վառելով ոգևորության նոր կրակ։ Հասկանում եմ, որ խորհրդապաշտությանը՝ սիմվոլիզմին, առանձնապես լրջորեն պետք չի վերաբերվել, բայց եթե խոսում ենք Թուրքիայի մասին, ապա դա նրանց համար առաջնային տեղ ունի։ Թուրքական քաղաքականության մեջ սիմվոլները հատուկ նշանակություն ունեն, նրանք դրանց մեջ են տեսնում իրենց հետագա գործունեության կոդերը և կառուցում ապագայի գործողությունները։ Չմոռանանք 2020թ․ օգոստոսի 25-ին Մանազկերտի ճակատամարտի 949-ամյակի առիթով Էրդողանի հնչեցրած մտքերն իրենց անցյալի և սելջուկներին հավատարիմ մնալու ապագա քայլերի մասին։ Թվեր և սիմվոլներ։ 2020թ․ հոկտեմբերի 30-ը մոտենում է։ Թուրքիան Ադրբեջանի միջոցով նոր ուժեր է նետում ռազմի դաշտ, փորձում հասնել Բերձոր՝ փակելու ՀՀ-ից դեպի Արցախ տանող արյունատար անոթը։ Ալիևը խոստանում է նստել բանակցային սեղանի շուրջ և անգամ խոսել Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Իր սիմվոլիզմին հավատարիմ՝ թշնամին ձգտելու է հոկտեմբերի 30-ին՝ Կարսի անկումից 100 տարի անց, կրկին շրջադարձային քայլ անել ու վառել իրենց ոգևորության կրակը։ Չկորցնենք զգոնությունը այս պահի մեր հաջողությունից, Չհետևենք թշնամու քարոզչական տեսանյութերին, Չտարածենք բացահայտումներ մեր զորքի մասին, Շարունակենք կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը և վերջնական մարենք թշնամու ոգևորության կրակը»։

 

Կրակոցներ ԲերդումՀուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակ Նոր պաշտոնանկությունՇուռնուխի հարևանությամբ ադրբեջանցիները ռազմաբազա են կառուցում Պուտինը Թուրքիայի հետ կապված հայտարարություն է տարածելՊարգևատրումներ՝ Ազգային ժողովում Դոնեցկի մարզի հանքահորում պայթյուն է որոտացել. կան տուժածներ Նոր Նորքի «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են Ադրբեջանցիները հայտնում են հավանական մարտական կորստի մասին․ պաշտոնական հաստատում չկա․ Razm.info Գազ չի լինի մի շարք հասցեներում Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանաՀայտնի է՝ քանի մարդ է զոհվել Թուրքիայի հրդեհների արդյունքում. Ու՞մ են կասկածում թուրքերը հրդեհներ համարՈւկրաինայի զինված ուժերը զրահատեխնիկա են տեղակայել Դոնբասի բնակելի թաղամասերում․ Ռիա Նովոստի Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Տպավորիչ կադրեր՝ Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտից Թուրքիայի երկնքում անհայտ ծագման բռնկում է երևացել (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԿրակոցներ Գեղարքունիքում Կրակոցներ ԵրևանումԱրցախի պաշտպանության բանակի հաղորդագրությունը Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորանավիրուսի 243 նոր դեպք Լույս չի լինի Երևանում և 5 մարզերում Ոստիկաններ են ձերբակալվել Նիդեռլանդներ տեղափոխվող աճյունների նմուշներն այնքան վնասված են եղել, որ հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել. մասնագետ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում էԱրդբեջանը կրակ է բացել սահմանի Երասխի հատվածում ու փորձել ամրաշինական աշխատանքներ իրականացնել. ՊՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈՒԼԻՍԻ). Զին­ված խմբի ան­դամ­նե­րը վայր են դրել զեն­քերն ու հանձն­վել իշ­խա­նու­թյուն­նե­րին. «Փաստ» Ադրբեջանցի զինվnրը հայտնել է իրենց կnղմից զnհվածների իրական թիվը Արտակարգ միջադեպ օդանավակայանում. Ոստիկանությունը ոտքի է կանգնելԿրակոցներ Վարդենիսում Ռուսաստանի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալԱյս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ Այրվել է ավտոմեքենա. կա տուժած Վախեցա՞նք, թե՞...Երկրաշարժ է գրանցվելՆոր հաղորդագրություն Արցախից«Հայաստանի ղեկավարությունը նաև ՀՀ-ի անվտանգության երաշխավորը լինելուց է հրաժարվում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՊատմության դասագրքերում այս իշխանության մասին ճշմարտությունը գրողներին ի՞նչ պատիժ է սպառնում. «Փաստ»«Հրապարակ».Իշխանությունն «ականապատել» է խորհրդարանըԻնչպե՞ս ապահովել «բալանս» արտախորհրդարանական դաշտում. «Փաստ»Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». «Փաստ»«Հրապարակ ».Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը. ՊԵԿ Բացառիկ նյարոդավերականգնողական կենտրոն Արթմեդում3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա. Թուրքիայի հրդեհը մարել չի հաջողվում ԵԽ–ում դատապարտել են Բաքվին Տղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել որդու հետ լարված հարաբերություններ ունեցողների նկատմամբ
Ամենադիտված