Մենք չենք պատրաստվում թույլտվություն խնդրել Ամերիկայից. Էրդողան
Ուշադրության կենտրոնումՆախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հաստատել է ռուսական հակահրթիռային պաշտպանական համակարգի առաջին փորձարկումը՝ չընդունելով ԱՄՆ-ի նախազգուշացումը: Հոդվածը վերցրել ենք «Al Jazeera»-ից:
-Փորձարկումների մասին ճիշտ է, դրանք արվել են և կշարունակվեն Ստամբուլում,- ասել է Էրդողանը լրագրողներին՝ թուրքական բանակի կողմից Ս-400 համակարգի փորձարկման կրակոցների մասին լուրերից մեկ շաբաթ անց:
-Ինչպե՞ս կարող ենք չփորձարկել մեր ունեցած այս տեսակի հնարավորությունները: Իհարկե մենք չենք պատրաստվում խորհրդակցել Ամերիկայի հետ: Մենք չենք պատրաստվում թույլտվություն խնդրել Ամերիկայից, - ավելացրել է նա:
Ուրբաթ օրը Պենտագոնը դատապարտել է ռուսական արտադրության Ս-400 հրթիռային համակարգի փորձարկումը և զգուշացրել է «լուրջ հետևանքների» մասին:
Սերինե Բադալյան