Պատերազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ելք չէ․Ռոհանի
Ուշադրության կենտրոնումՊատերազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ելք չէ։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Ռոհանին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է Tasnim լրատվականը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում՝ ընդգծելով Իրանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած սահմաններին մոտ գտնվող տարածքներում անվտագության պահպանման կարևորությունը․ «Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հստակ է, և մենք հավատում ենք, որ պատերազմը ելք չէ, և (ներկայիս ճգնաժամը) պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների միջոցով», - ասել է Ռոհանին։
Իրանի նախագահը նաև նշել է, որ տարածաշրջանային հզոր պետություններն՝ Իրանը և Թուրքիան, կարող են համախմբել իրենց ուժերը և Ռուսաստանի հետ համագործակցելով՝ օգնել վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում՝ այդպիսով նպաստելով միջազգային իրավունքի և տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը։