Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Զոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»


Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Ուշադրության կենտրոնում

Ռուսաստանի Դաշնության նախագահ

պարոն Վլադիմիր Պուտինին

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին:

Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:

Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում:

Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ:

Զարգացել է  նաև մշակութային կյանքը:

Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը:

Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ:

 

Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են  նվիրաբերել հայ¬րենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը:

ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Ի¬րենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալ¬ներ ու հազարավոր սպաներ։

Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ:

Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:

Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ:

Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում:

ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:

Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից  Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն:

Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում  Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:

Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»:

Դժբախտաբար, այս ցեղասպան  քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի

Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Խորին հարգանքով՝

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

 

 

 

 

 
 

 

Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
Ամենադիտված