Հայտնի է կորոնավիրուսով հիվանդին նույնականացնելու պարզ միջոցը
Ուշադրության կենտրոնումԲժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին նշել է կորոնավիրուսով հիվանդի նույնականացման պարզ միջոցը: Լրագրող Անտոն Նիկիտինի հոդվածը վերցրել ենք «Взгляд»-ից:
Ըստ Կոմարովսկու՝ կորոնավիրուսի գլխավոր ախտանշանը համի և հոտի զգացումը կորցնելն է:
-Հենց այս ախտանշանը կարող է ախտորոշիչ համարվել, այսինքն՝ «Սա ի՞նչ հոտ ունի» թեստը ցանկացած ջերմաչափումից շատ ավելի ճշգրիտ է,- նշել է բժիշկը:
Կոմարովսկու համաձայն՝ հիվանդների մոտ հոտի զգացումը կարող է կորչել նաև գրիպի ժամանակ, սակայն այդ դեպքում դա պայմանավորված է քթի փակվածությամբ:
-Կորոնավիրուսի ժամանակ հարբուխը շատ քիչ է, իսկ հոտառություն չկա,- նշել է նա՝ բացատրելով, որ COVID-19-ը վնասում է նյարդային բջիջները, որոնք ընկալում են հոտը և համը, սակայն այդ փոփոխությունները դարձելի են:
Ռուզան Հովհաննիսյան