Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»


Արցախում ընթացող պատերազմը խոստանում է լիովին նոր իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմը խոստանում է լիովին նոր իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում։ Հայկական կողմը տրամադրված է ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայել մինչև հաղթական ավարտ, սակայն հարց է, թե ինչպես կարող է լինել ադրբեջանական հասարակության արձագանքը սեփական իշխանությունների արկածախնդրությանը։ Տևական պատերազմական իրավիճակը ցույց տվեց, որ Ալիևի իշխանությունը կտրված է ադրբեջանական հասարակությունից։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացրեց հենց այս օրերին արգելափակել սոցիալական ցանցերը և ինֆորմացիոն բլոկադայի մեջ պահել հանրությանը։ Այս իրողությունը ցուցիչ է, որ ադրբեջանական իշխանություններն ուղղակի անտեսում են հանրության կարծիքը։ Չէ՞ որ սոցցանցերն այն հիմնական գործիքներից են, որոնցով շարքային ադրբեջանցիները կարող են արտահայտել իրենց կարծիքն ընթացող պատերազմի վերաբերյալ։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները խտրական վերաբերմունք են դրսևորում սեփական քաղաքացիների նկատմամբ։ Բաքվի բռնապետը գլխավորապես պատերազմի առաջին գիծ է մղում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ մասնավորապես թալիշներին ու լեզգիներին՝ փորձելով դրանով խաթարել նրանց գենետիկ վերարտադրությունը։ Իսկ այս իրողությունը Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների կողմից հակազդեցության առիթ է տալիս։ Նրանց շրջանում դժգոհություններ են առաջ գալիս Ալիևի վարած քաղաքականությունից, ինչպես նաև անհետանում է Ադրբեջանի համար կռվելու մոտիվացիան, եթե, իհարկե, նման մոտիվացիա եղել է ընդհանրապես։ Բացի այդ, Ադրբեջանը անարգանքով է վերաբերվում պատերազմի դաշտում ընկած իր զինվորների դիերին։ Այդ երկրի զինվորները նույնիսկ չեն արժանանում իրենց երկրում հուղարկավորվելու պատվին և վայրի կենդանիների կեր են դառնում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանում վերցնել դիերը պատերազմի դաշտից, քանի որ արդյունքում կարող է լիովին ակնառու դառնալ, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են Սիրիայից և Լիբիայից բերված իսլամական գրոհայիններ, ինչպես նաև թուրք, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև պակիստանցի զինվորներ։ Միևնույն ժամանակ գաղտնի է պահվում նաև զոհվածների իրական թիվը։ Ադրբեջանական բանակն էլ իր հերթին գտնվում է թուրքական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եվ պատահական չէ, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում դեռևս պատերազմի նախօրեին քննարկվում էր Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի հեռացման հարցը։ Որոշ հրապարակումների համաձայն՝ պրոռուսական զինվորական համարվող Սադիկովն ուղղակի դեմ է արտահայտվել թուրք զինվորականների ներկայությանն ու ներգրավվածությանը Ադրբեջանի զինված ուժերի կազմում, ինչն էլ նրա հեռացման պատճառն է դարձել։ Եվ, բնականաբար, ադրբեջանական հասարակության մոտ հարցեր կարող են առաջանալ, թե ի վերջո ինչի՞ համար է այս պատերազմը, եթե իրենք լիովին անտեսված են, իսկ իրենց ճակատագիրը որոշելու է Թուրքիան։ Եթե սրան գումարում ենք նաև նավթի գների անկման հետևանքով երկրի ներսում առաջացած տնտեսական դժվարությունների հանգամանքը, ապա կանխատեսելի է դառնում, որ ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները։ Ուղղակի հայկական բանակի հաղթանակները կմոտեցնեն այդ պահը։ Իսկ թե ինչ կլինի այդ ժամանակ Ալիևի բռնապետական ռեժիմի հետ, մնում է միայն կանխատեսել։ Բայց դա արդեն իրենց գլխացավանքն է»։

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters
Ամենադիտված