Տեսանյութի Ազնիվն, իրոք, գերեվարվել է հոկտեմբերին
Ուշադրության կենտրոնումՊարզվում է՝ համացանցում մեծ աղմուկ հանած Ազնիվ Բաղդասարյանի մասնակցությամբ ադրբեջանական կողմի նկարահանած տեսանյութի՝ հանրությանը ծանոթ Ազնիվն իրականում գերեվարվել է հոկտեմբերի 7-ին: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության նախարարությունից: Իսկ այն պնդումները, թե այդ տեսահոլովակն ավելի վաղ ևս եղել է համացանցում՝ չեն համապատասխանում իրականությանը:
Pressmedia.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի hայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները արդեն իսկ կարողացել են տեսակցել գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին, ծանոթացել են նրա պահման պայմաններին, զրուցել նրա հետ: Բացի այդ, Ազնիվ Բաղդասարյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Թե երբ կհաջողվի նրան հետ վերադարձնել հայրենիք` Զ. Ամատունին դժվարացավ պատասխանել, քանի որ դա առանձին ընթացակարգով է իրականացվում, որի համար ժամանակ է անհրաժեշտ:
Հուսանք, որ միջազգային կառույցներին կհաջողվի արագ և արդյունավետ գործել և հնարավորություն ընձեռել, որ նա, որքան հնարավոր է շուտ, միանա իր ընտանիքին:
Անի Ավագյան