Կորոնավիրուսից 16-ամյա երեխա է մահացել.Պացիենտների մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր
Ուշադրության կենտրոնումՌազմական գործողությունները երկարատև են լինելու: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Պատճառները բազմաթիվ են, բայց սրանից կարելի է միայն հետևություն անել՝ բուժանձնակազմը պայքարում է երկու ճակատով և գերծանրաբեռնված: Առողջապահության ոլորտում սպասվելիք քայլերի, առաջանահերթությունների և կարոևորությունների մասին տեսաուղերձով հայտնել է առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը կրկին կոչ է արել պահպանել հակահամաճարակային հայտնի երեք կանոնները՝ պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանել ձեռքերը, կրել դիմակ: Այս պարզ կանոնների չպահպանման արդյունքում հոկտեմբերի 21-ի դրությամբ ՀՀ-ում վարակակիրների նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ 1836: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մինչ հոկտեմբերի 21-ը գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ունենք 1442 մահվան դեպք, որից 23-ը մեկ օրում: Եթե զուգահեռներ անցկացնենք, պետք է փաստենք, որ կորոնավիրուսային պատերազմում զոհերը կրկնակի գերազանցում են առաջանգծին: Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: Այս ամենին վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:
Ցավալի է, բայց փաստ, որ ելնելով բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունից, հնարավոր չէ բոլոր վարակվածների բուժումը ապահովել հիվանդանոցային պայմաններում: Դրանով էլ պայամանավորված Հայաստանում կորոնավիրուսով վարակված 734 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից: 547 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 140-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, եւս 47 պացիենտ միացված է ԹԱՕ սարքերին: Հաղթանակ արհրաժեշտ է երկու ճակատներում: ԿՐԵ՛Ք ԴԻՄԱԿ, ՓՐԿԵ՛Ք ԿՅԱՆՔԵՐ- ՁԵՐՙ Զինվորների և բուժաշխատողների՝ նրանք չեն կարող անվերջ պայքարել:
Աննա Ավետիսյան