Հակառակորդի ողնաշարը ոչ լիովին, բայց համարյա ջարդված է. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
Ուշադրության կենտրոնումՀակառակորդի ողնաշարը ոչ լիովին, բայց համարյա ջարդված է: Նման պնդում InfoPort.am- ի հետ զրույցում արեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև շեշտեց, որ ՊՆ-ի հայրենիքին զորագրվելու կոչին արձագանքել և արձագանքում են բազմաթիվ զինապարտներ:
Ինչ վերաբերվում է դասալքության մասին խոսակցություններին, ապա ըստ Հովհաննիսյանի, նման երևույթ հայկական ԶՈՒ-ում մասսայական առումով չկա.
«Կարող են լինել առանձին դեպքեր, բայց մասսայական նման բան չկա: Իսկ բոլոր դասալիքները պատժվել և պատժվելու են համապատասխան օրենքի ողջ խստությամբ»: