Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Իր օգտին կշեռքը թեքելու համար Թրամփը կփորձի հաշտեցնել Երեւանն ու Բաքուն

Վերլուծություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կփորձի իր ներդրումն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հաջորդ օրն այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնեցին անհրաժեշտության դեպքում հանդիպել Մոսկվայում, Երեւանում եւ Բաքվում պատմեցին երկու դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների` Վաշինգտոն կատարելիք այցերի մասին:
 
 
Ուրբաթ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Ջեյհուն Բայրամովը հերթով հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նախագահական ընտրությունների նախաշեմին Սպիտակ տունը փորձում է խաղալ «Ղարաբաղի խաղաքարտով»` Դոնալդ Թրամփին որպես արդյունավետ խաղաղարար ներկայացնելով: Սակայն հաջողության հասնելը չափազանց դժվար կլինի, գրում է «Կոմերսանտ»-ը: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան երեքշաբթի հայտարարել էր, որ արտգործնախարար  Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 23-ին մեկնելու է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այնտեղ, ըստ տիկին Աբդուլլաեւայի, նախատեսվում է նախարար Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ներկայացուցիչների հետ: Իր հերթին, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը հաստատել է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես հոկտեմբերի 23-ին կլինի Վաշինգտոնում: Եվ նա եւս նախատեսում է հանդիպել Մայք Պոմպեոյի հետ:
 
 
Նախօրեին Politico ամսագիրը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները, ասել էր, որ պետքարտուղար Պոմպեոյի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների պլանավորված շփումը ձեւաչափով տարբերվում է երկու նախարարների մոսկովյան հանդիպումից, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-10-ը եռակողմ ձեւաչափով` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Բանակցությունների ամերիկյան սցենարի համաձայն` ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է նախարարներից յուրաքանչյուրի հետ առանձին շփվել: Նախ նա կընդունի Ջեյհուն  Բայրամովին, ինչից հետո կզրուցի Զոհրաբ Մնացականյանի հետ:
 
 
Վաշինգտոնում հավատարմագրված երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներն արդեն ակտիվորեն մեկնաբանում են ապագա բանակցությունները: Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, Բաքուն չի բացառում նաեւ երկու նախարարների հանդիպման հնարավորությունը Վաշինգտոնում գտնվելու ընթացքում` հաշվի առնելով, որ իրենց նախորդ շփումը դեռ որեւէ գործնական արդյունք չի բերել: «Մենք առարկայական զրույց ենք ուզում,- ասել է Էլին Սուլեյմանովը:- Մենք այս հակամարտության` փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում»,- առաջիկա դիվանագիտական ​​փուլին իր գնահատականն է տվել Վաշինգտոնում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ընդ որում, հայ դիվանագետը երախտագիտություն է հայտնել պարոն Պոմպեոյին` Թուրքիային ուղղված քննադատության համար, որին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը մեղադրել էր Ադրբեջանին բացահայտ աջակցելու մեջ:
 
 
Հակամարտության առաջին օրերից ԱՄՆ-ն կողմերին կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել խաղաղ բանակցությունները: Ընդ որում, ի տարբերություն Մոսկվայի, որը շարունակում է հավասարաչափություն պահպանել, Վաշինգտոնը դիրքորոշում է որդեգրել, որն առավելապես բխում է հայկական կողմի շահերից: Մինչ Սերգեյ Լավրովը, չնայած Թուրքիայի մասնակցության վերաբերյալ Մոսկվայում ծագող հարցերին, կոշտ հարձակումներ թույլ չի տալիս Անկարայի հասցեին, պետքարտուղար Պոմպեոն ՆԱՏՕ-ի դաշնակցին մեղադրել է ղարաբաղյան հակամարտությունը հրահրելու մեջ: «Այժմ մենք ունենք թուրքեր, որոնք միջամտել եւ ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին` ավելացնելով ռիսկը եւ մեծացնելով դրա կրակային ուժը շարունակվող պատմական ճակատամարտում»,- ասել էր Մայք Պոմպեոն Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում: «Այս հակամարտության կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների եւ խաղաղ քննարկումների, այլ ոչ թե զինված բախումների միջոցով: Եվ, իհարկե` ոչ երրորդ երկրների մասնակցությամբ, որոնք կգան` իրենց կրակային ուժը տրամադրելու համար, այնտեղ, որտեղ իրավիճակն արդեն վառոդի տակառ է դարձել»,- նշել էր պարոն Պոմպեոն:
 
 
Վաշինգտոնում բանակցությունների մասին տեղեկատվությունը հնչեցվեց հաջորդ օրն այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՏԱՍՍ-ի լրագրողներին տված հարցազրույցում պատմեցին իրենց պատրաստակամության մասին` եթե նման առաջարկ լինի, գալ Մոսկվա Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: Մինչդեռ, չնայած ԱՄՆ-ում հանդիպումը խաղաղ գործընթաց սկսելու այլընտրանքային փորձ կդառնա, Մոսկվան արդեն հասկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները միմյանց հետ չեն մրցում, այլ լրացնում են միմյանց: «Մենք քիչ նման իրադարձություններ ունենք, որտեղ ամերիկյան եւ ռուսական դիրքորոշումները կհամընկնեին: Մենք կողմերին զսպվածության, առաջին հերթին հրադադարի ռեժիմի, ամբողջ խոսակցությունը դիվանագիտական հուն տեղափոխելու կոչ ենք արել: Դա իսկապես այդպես է, մենք ունենք որոշ նրբերանգներ, բայց սկզբունքորեն մենք աջակցում ենք գործընթացին, որը պետք է կողմերին խաղաղ ռելսերի վրա դնի»,- «Առաջին ալիք»-ի եթերում ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը` մատնանշելով, որ իր համար իրավիճակը «հաճելի անակնկալ դարձավ»:
 
 
Միեւնույն ժամանակ, իր վրա ուշադրություն է հրավիրվում նաեւ այն փաստը, որ ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը ղարաբաղյան թրեքի վրա տեղի է ունենում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ, որին իր դեմոկրատ հակառակորդ Ջո Բայդենից զգալիորեն հետ մնացող Դոնալդ Թրամփն ակնկալում է վերջին պահին հաղթանակ կորզել: Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Վաշինգտոն հրավերը պատահականություն չէ, հաստատում է Դոնալդ Թրամփի հայտարարությունը Կարլսոն սիթի քաղաքում (Նեւադա) տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ:
 
 
Կարլսոն սիթի քաղաքում Սպիտակ տան ղեկավարն իր նախագահության ընթացքում առաջին անգամ խոսեց հայերի հանդեպ իր խորին համակրանքի մասին, ինչպես նաեւ ակնարկեց նրանց օգնելու պատրաստակամության մասին: «Դուք հոգով ուժեղ եք: Հայաստանից մարդիկ հավատարմության ուժեղ զգացում ունեն իրենց երկրի նկատմամբ: Նրանք հիանալի գործարարներ են` լատինաամերիկացիների հետ միասին: Մենք ինչ-որ բան ենք անում: Ես զսպում եմ ահաբեկիչներին»,- հայտարարել էր պարոն Թրամփը` ամենաինտրիգային պահին ընդհատելով իր հայտարարությունը: Թե կոնկրետ ինչ է ԱՄՆ-ն անում «ահաբեկիչներին» զսպել օգնելու համար, Սպիտակ տան ղեկավարը չպարզաբանեց:
 
 
«Անկախ նրանից, թե ինչի մասին են վկայում հարցումները` բոլորը հասկանում են, որ պայքարն ընտրություններին կշարունակվի մինչեւ վերջ: Այս իրավիճակում Դոնալդ Թրամփը փորձում է գործարկել բոլոր լծակները եւ օգտագործել բոլոր տեղեկատվական առիթները` իր օգտին կշեռքը թեքելու համար` որպես արդյունավետ խաղաղարար ներկայանալով, որը պնդում է ԱՄՆ առաջնորդությունը միջազգային կոնֆլիկտների լուծման հարցում»,- «Կոմերսանտ»-ին ասել է Ֆրանկլին Ռուզվելտի անվան հետազոտական ​​հիմնադրամի (ՄՊՀ) տնօրեն Յուրի Ռոգուլեւը: Փորձագետի կարծիքով` հայկական սփյուռքն իր ձայներով չի կարող էականորեն ազդել Սպիտակ տան համար ճակատամարտի արդյունքի վրա, ավելին` դրա զգալի մասը գտնվում է Կալիֆորնիա նահանգում, որտեղ դեմոկրատ թեկնածուներն ավանդաբար կայուն առավելություն ունեն:
 
 
«Միեւնույն ժամանակ, հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնց մեջ կան շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր եւ «փափուկ ուժի» այլ կրողներ, կարող են օգնել ոչ միայն Դոնալդ Թրամփին, այլեւ` ընդհանրապես հանրապետականներին: Չէ որ նոյեմբերի 3-ին Ամերիկան ​վերընտրելու է նաեւ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին` Սենատի երրորդ մասին, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերին,- հիշեցրել է Յուրի Ռոգուլեւը:- Հաշվի առնելով դա` Դոնալդ Թրամփը փորձում է մինչեւ ընտրությունները մնացած ժամանակում խողալ բոլոր խաղաքարտերով, այդ թվում ` ղարաբաղյան` դեմոկրատական ռեվանշը թույլ չտալու համար»:
ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված