Զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցները Սեպտեմբերի 25-ին, ինչպես հարյուրավոր հայրենակիցներ, Աշոտը դարձավ ողբերգության մասնակից 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳ Կարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունեն Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում ՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին


Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Independent» պարբերականին

Ուշադրության կենտրոնում

Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը, բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Independent – Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է տեսնել, թե կռվող կողմերից որն ավելի շուտ կսպառվի, բայց միևնույն ժամանակ զգացողություն է, որ հայկական բանակը պարտվում է: Ի՞նչ եք կարծում:

Սերժ Սարգսյան – Ադրբեջանի նախագահը շարունակաբար խոստանում էր իր ժողովրդին, որ իր բանակը շատ արագ կարող է գրավել Լեռնային Ղարաբաղը, եթե նրանք այդպես ցանկանան։ Հիմա նրանք օգտագործում են իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը, ներառյալ Թուրքիայի կողմից ուղարկված ԱԹՍ-ներ և վարձկաններ, սակայն երեք շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ, և սա դեռ չի նշանակում պատերազմի ավարտ: Հայկական բանակը մարտունակ բանակ է` իր հազարավոր պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված, երկու պատերազմների փորձ ունեցող սպաներով և գեներալներով, տասնյակ հազարավոր քաջ զինվորներով և պաշտպանական պատերազմի համար բավարար սպառազինությամբ: Բայց, ափսոս, շատերը զոհվեցին` պաշտպանվելիս մեծ կորուստ պատճառելով ադրբեջանական զինված ուժերին և վարձկաններին: Ռազմավարական առումով, այս պատերազմը խելահեղություն է, և քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։

Independent – 25 տարիների ընթացքում Ձեզ հաջողվել էր զսպել կոնֆլիկտը, բայց այն պահից ի վեր, երբ իշխանության եկավ Ձեր իրավահաջորդը, արդեն իսկ տեղի են ունեցել երկու մեծ կոնֆլիկտներ: Ի՞նչ եք կարծում, Ձեր իրավահաջորդը հարցը լուծում է այլ կերպ, քան Դո՞ւք:

Սերժ Սարգսյան – Նախ պետք է ասեմ` ես չեմ համարում, որ երկու մեծ բախում է տեղի ունեցել. հուլիսյան դեպքերը կարելի է համարել սահմանային միջադեպ և այն, իմ կարծիքով, կարելի էր լուծել այլ կերպ: Բայց ես համաձայն եմ Ձեզ հետ, որ իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից:

Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։

Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով։ Դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։ Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին:

Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագահները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով:

Independent – Ինչպե՞ս եք կարծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները` ուղղակի կամ անուղղակի, ավելի լավն են, թե՞ ավելի վատը, քան Ձեր ղեկավարման ժամանակ:

Սերժ Սարգսյան – Հակամարտության չկարգավորված լինելը պայմանավորված է նաև վստահության բացակայությամբ: Հայաբնակ Լեռնային Ղարաբաղը, որը մենք անվանում ենք Արցախ, Ստալինը հանձնեց Ադրբեջանին` որպես կռվախնձոր:

Դրանից ի վեր Ադրբեջանը փորձում է ազատել այդ հողը հայ բնակչությունից` արգելափակելով դիվանագիտական լուծումները: Ես խորապես համոզված եմ, որ Ալիևի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են շատ պարզ պատճառով` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, և ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքի իրացումը տեղի է ունենում միջնորդների կողմից որոշակի պարտադրանքի միջոցով: Եվ պատահակն չէ, որ 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում հայտարարեց (խոստովանեց), որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները անկյունաքարային են, և նաև հենց այս պատճառով երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետև համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետևանքների: Շարունակականությունը կենսական նշանակություն ուներ:

Independent – Նշեք որոշ աշխարհաքաղաքական սխալներ, որ թույլ է տալիս Ձեր իրավահաջորդը:

Սերժ Սարգսյան – Այս փուլում նպատակահարմար չէ, որ ես մեկնաբանեմ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները։

Independent – Արդյո՞ք կապի մեջ եք Երևանում գործող ներկայիս կառավարության հետ: Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել, թե ի՞նչ եք խորհուրդ տվել:

Սերժ Սարգսյան – Իմ թիմը և ես, նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, այնպես էլ ԼՂ նախագահին` առաջարկելով մեր ծառայությունները, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ նրանք մեզ հետ կապ չհաստատեցին:

Ներքին հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ կարող ներկայացնել: Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներքուստ համախմբված լինի:

Independent – Ինձ ասել են, որ Ադրբեջանի ագրեսիան մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս չի վստահում ՀՀ նոր ՊՆ նախարարին` համարելով նրան թույլ օղակ, ով հավատում է կանխարգելիչ գործողությունների դոկտրինին: Ի ՞նչ կարծիք ունեք ՀՀ ՊՆ նախարարի մասին:

Սերժ Սարգսյան – Ռազմական դրության պայմաններում և առավել ևս պատերազմի ժամանակ նպատակահարմար չեմ գտնում կարծիք հայտնել պաշտպանության նախարարի մասին: Ես երկար ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետև տասը տարի` ՀՀ նախագահ, և մենք միշտ մեր զինված ուժերը պատրաստել ենք պաշտպանական մարտերի, ինչը, իհարկե, չի բացառում թշնամու հարձակման դեպքում հակահարձակողական գործողությունները: Իմ կարծիքով, կանխարգելիչ գործողությունների դոկտրինը մեր պայմաններում կիրառելի չէ: Այսքանով սահմանափակվենք:

Independent – Վերջերս Հայաստանը պաշտոնանկ արեց հետախուզության պետին: Գիտեք ինչու՞: Հետախուզական ի՞նչ անհաջողություններ և հաջողություններ է ունեցել Հայաստանը:

Սերժ Սարգսյան – Ես ստույգ տեղեկություններ չունեմ, ուստի առայժմ ձեռնպահ կմնամ այս հարցին պատասխանելուց:

Independent – Կարո՞ղ է Հայաստանը հաղթել այս պատերազմում առանց Ռուսաստանի օգնության:

Սերժ Սարգսյան – Խոսքը ավելի շուտ պետք է գնա խաղաղության, քան թե պատերազմում հաղթելու կամ պարտվելու մասին։

Երբ Խորհրդային միությունը քանդվելու շեմին էր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեն, որը ես գլխավորում էի, ստանձնեց պաշտպանել մեր ժողովրդին էթնիկ զտումներից, որոնց ականատեսը եղանք Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում։ Միջազգային աղբյուրները նշում են, որ մինչ 1994թ. պատերազմը բոլոր կողմերի համար արժեցավ գրեթե 30,000 մարդու կյանք:

Մենք պաշտպանեցինք մեր օջախները, մենք հաղթեցինք պատերազմում, հրադադարի ռեժիմ հաստատվեց: Սակայն մենք չկարողացանք խաղաղություն հաստատել մի հարևանի հետ, որը երբեք չհրաժարվեց Ղարաբաղի անտառապատ լեռները նվաճելու իր անհագուրդ ցանկությունից: Ահա այս է պատճառը, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդների կարիք ունենք, որի համանախագահներից մեկը Ռուսաստանն է` իր հսկայական փորձով և հնարավորություններով:

Independent – Դուք ունե՞ք որևէ անուղղակի կամ անմիջական շփում ադրբեջանցի գործընկերների հետ: Ի՞նչ եք փոխանցում նրանց: Ի՞նչ կցանկանայիք փոխանցել նրանց:

Սերժ Սարգսյան – Իմ պաշտոնավարման ընթացքում ես հանդիպել եմ միայն Ալիևին, որի հետ բանակցում էի: Դրանից հետո որևէ կապ կամ շփում չի եղել:

Ուղերձը, որն ուղղված է Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այլ ներգրավվածներին, պարզ է` այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ ցանկացած այլ ձևով, որը կստիպի հայերին լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում:

Խաղաղությունը պետք է հաստատվի բացառապես բանակցությունների միջոցով։

Independent – Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր ունի Թուրքիան այս ամենի մեջ: Արդյո՞ք Թուրքիան է դրդում Ադրբեջանին, թե ՞ Բաքուն է դիմել Թուրքիային:

Սերժ Սարգսյան – Լեռնային Ղարաբաղի դեմ ներկայիս պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախապատրաստվածության աննախադեպ մակարդակով, որոնք իրենց համարում են երկու պետություններում ապրող մեկ ազգ, ինչպես դա սիրում են ասել նրանց նախագահները: Համաձայն բազմաթիվ երկրների հետախուզական և հավաստի լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ այս պատերազմում ներգրավված են Սիրիայից և Լիբիայից վարձկաններ՝ ուղարկված Թուրքիայի կողմից։ Թուրքական անօդաչու թռչող սարքերը մեծ աջակցություն են ադրբեջանական հարձակումներին։

Կարելի է եզրակացնել, որ ռազմական գործողությունների մասին որոշումներն ընդունվում են համատեղ:

Պետք է որ տեղյակ լինեք, որ մենք փորձել ենք Թուրքիայի հետ ևս բարելավել հարաբերությունները։ Երբ 2008 թվականին ստանձնեցի նախագահի պաշտոնը, հանդես եկա նոր նախաձեռնությամբ՝ Երևան հրավիրելով Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլա Գյուլին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն սկսելու:

Տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը կարող էին լրջորեն շահել Թուրքիայի հետ հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորումից:

Շվեյցարիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները 2008 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրեցին Ցյուրիխյան արձանագրությունները։

Սակայն ընդամենը մեկ օր անց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետը` Էրդողանը, հայտարարեց, որ արձանագրությունների վավերացումը թույլ կտա միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղից հեռանան հայկական անվտանգության ուժերը, ինչով կասեցրեց ամբողջ գործընթացը:

Սահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցներըՍեպտեմբերի 25-ին, ինչպես հարյուրավոր հայրենակիցներ, Աշոտը դարձավ ողբերգության մասնակից Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրել102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳԿարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունենԼիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ ԵղեգնաձորումՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո ՄոլոդոյըCrocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործովUcom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը
Ամենադիտված