Հունաստանը նոր ցանկապատ է կառուցում Թուրքիայի հետ սահմանին
Ուշադրության կենտրոնումՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը տեսչական ստուգում է կատարել Թուրքիայի հետ սահմանին կառուցվող նոր ցանկապատի շինհրապարակում: Հոդվածը վերցրել ենք metronews.ru-ից:
Այժմ կառուցվում է 26-կիլոմետրանոց ցանկապատ, և վերանորոգվում են 10 կմ երկարությամբ հին հատվածները: Հունաստանը այս միջոցը ձեռնարկել է ապօրինի փախստականների հոսքը կանխելու համար:
-Սա նվազագույնն է, որ կարող ենք անել սահմանի անվտանգության և Էվրոսի բնակիչների անվտանգության զգացումն ապահովելու համար,- նշել է վարչապետը:
Հոդվածում նշվում է, որ Հունաստանի իշխանությունները ցանկապատման որոշումը կայացրել են 2020 թվականի սկզբին, երբ Թուրքիայի տարածքից հազարավոր գաղթականներ փորձել են ներխուժել ԵՄ: Այժմ, Թուրքիայի հետ սահմանին 5 մետր բարձրությամբ մետաղական վանդակաճաղերից ցանկապատ է կառուցվում:
Ռուզան Հովհաննիսյան