Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն Դոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը» Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ Զելենսկի Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին Իրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը Կիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից


Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հանցագործ լկտի­ու­թյու­նը և «դրսի» եր­կա­կի ստան­դարտ­նե­րը․«Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ։ Բոլորի համար էլ հասկանալի է, որ այս ագրեսիան միայն Արցախի հարցով չի սահմանափակվում, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իր համար տարածաշրջանային նշանակության խնդիրներ լուծել։ Առաջին տպավորությամբ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական նկրտումները պետք է լուրջ հակազդեցության հանդիպեին միջազգային հանրության կողմից, և վերջինս պետք է սաստիչ միջոցներ ձեռնարկեր հատկապես Թուրքիային զսպելու ուղղությամբ։

Բայց, ինչպես տեսնում ենք, միջազգային հանրության արձագանքը ընդհանուր առմամբ անբավարար է այն տեսանկյունից, որ հիմնականում հավասարության նշան է դրվում կողմերի միջև և ընդամենը հակամարտության կողմերին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս իմաստով հատկանշական է մասնավորապես Եվրոպայի արձագանքը։ Ճիշտ է՝ եվրոպական առանձին երկրներ, այդ թվում և հատկապես՝ Ֆրանսիան, որոշակի առումով կոշտ մոտեցում են որդեգրել Թուրքիայի նկատմամբ, սակայն իրեն մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ համարող Եվրոպան, մեծ հաշվով, լռում է այն մասին, որ Ադրբեջանը ամենակոշտ ձևով ոտնահարում է արցախահայության իրավունքները և առանց որևէ կաշկանդվածության կրակի տակ է պահում խաղաղ բնակավայրերը։

Եթե հարցը վերաբերում է, օրինակ՝ մեկ մարդու թունավորման դեպքին, ինչպես եղավ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու դեպքում, ապա եվրոպական երկրները մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ պատժամիջոցների սահմանման հարցը դարձնում են օրակարգային խնդիր։ Իսկ երբ խոսքը հազարավոր արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին է, երբ նրանց ֆիզիկական գոյությունն ուղղակի Ադրբեջանի կողմից հարցականի տակ է դրված, ապա Եվրոպայի համար կարևորվում են իրենց նեղ շահերը, իսկ մարդու իրավունքների պաշտպանության հարցը երկրորդ պլան է մղվում։

Օրինակ՝ եվրոպացիների համար այս դեպքում առաջնային է Ադրբեջանից նավթի ու գազի մատակարարումը, իսկ Թուրքիայի դեպքում նրան սիրաշահելը, որպեսզի հանկարծ այդ երկիրը թույլ չտա, որ երկու միլիոնից ավելի սիրիացի փախստականներն անցնեն Եվրոպա։ Հենց այստեղ է, որ Եվրոպան առաջնորդվում է երկակի ստանդարտներով (ինչի դասական օրինակ է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի երեկվա լղոզված հայտարարությունը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում) և ի զորու չէ լուծել իր հարևանությամբ կայունության ապահովման խնդիրը։

Չէ՞ որ հարցը միայն Արցախի նկատմամբ սկսված ռազմական ագրեսիայով չի սահմանափակվում, Թուրքիան մեծ հավակնություններ ունի նաև Արևել յան Միջերկրականի ծովային ջրերի նկատմամբ և բացահայտ կերպով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի իրավունքները։ Այդ նույն Թուրքիան, որ ամեն անգամ խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, ոտնահարում է Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը և պարբերաբար ռազմական ներխուժում է իրականացնում այդ երկրներ։ Դա էլ քիչ է, Թուրքիան իր վրա է վերցրել Սիրիայում ահաբեկիչներ բուծելու և արտահանելու հարցը, որոնք մի օր էլ շատ հանգիստ կարող են հայտնվել հենց Եվրոպայում և ահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչի նշաններն արդեն երևում են:

Այնինչ, Թուրքիային կարելի էր սաստել այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման միջոցով, որի շուրջ եվրոպական երկրներին այդպես էլ չի հաջողվում համաձայնության գալ։ Եվրոպական համայնքը հետևողական չէ նաև Ադրբեջանի լկտի գործելակերպը սաստելու ուղղությամբ։ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ռմբահարել քաղաքացիական բնակչությանը, այլև չի պահպանում հերթական համաձայնությունը զինադադար հաստատելու շուրջ, որը ձեռք էր բերվել նաև Ֆրանսիայի ակտիվ միջնորդական ջանքերի արդյունքում։

Ադրբեջանի կողմից զինադադարը չպահպանելու այսպիսի պահվածքը պետք է կոշտ արձագանքի արժանանար Եվրոպական երկրների կողմից, որը չկա։ Իսկ ամենակարևորն այն է, որ եվրոպական երկրներն ի վերջո առերեսվեն իրականության հետ և ճանաչեն Արցախի անկախությունը՝ ընդունելով, որ արցախահայությունը, այնպես էլ յուրաքանչյուր ժողովուրդ, կարող է ինքնուրույն կերտել իր ապագան։ Իսկ Արցախի անկախությունը այնտեղ ապրող հայերի ֆիզիկական անվտանգության հիմնական բաղադրիչն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն ԱՄՆ–ում կնքված համաձայնագրի մութ կողմերըԴոլարն ու ռուբլին էժանացել են. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երկրաշարժ է տեղի ունեցել Անկարայում «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»Աշխարհը չափազանց դրական է ընդունել Վաշինգտոնում եռակողմ հանդիպումը․ ԶելենսկիՍոֆի Դևոյանի և Կիմ Առաքելյանի հարսանեկան առաջին ֆոտոշարքը. Լուսանկարներ Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընմեջ գոլ է խփում Վրաստանի նախկին նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԻրանը երբեք չի ընդունի այնպիսի քաղաքականություն և ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանըԿիլոմետրանոց խցանում` օդանավակայանի ճանապարհին. Փաշինյանը վերադառնում է ԱՄՆ-ից Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք Եվ ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից ու երկերեսանիությունից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Աննա ԿոստանյանՀարյուր միլիարդավոր դոլարների խոստացած մուտքը ՀՀ պետբյուջեով՝ սուտ է․ Հրայր ԿամենդատյանԵրևանի քաղաքապետարանը և ՆԳՆ ՓԾ-ն Նուբարաշենի աղբավայրում իրականացնում են հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ Զապորոժիեում դպրոցի տանիքին տեղադրվել է արևային էլեկտրակայան Շնորհավորում եմ ՀՀ-ին և Ադրբեջանին, հուսով եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կհաստատվի Իսպանիայի ԱԳՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է. Ինչ կերպար է Սոֆին ընտրել կարևոր օրվա համար. Բացառիկ Հարթագյուղում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներ 9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ) Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին․ Թրամփը՝ Փաշինյանին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել, 4 մարտական հաշվարկ է աշխատում Զգուշացում․ սպասվում է սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ Լեհաստանի ԱԳՆ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման մասինԲացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրԱյսօր Սոֆի Դևոյանի հարսանիքն է (լուսանկար) Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր ՀՊԼ․ Վանը հաղթեց Արարատին, Գանձասարը զիջեց ՈւրարտուինԻրազեկում. Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳՆ Ռուսաստանի տարբեր շրջաններում գիշերը խոցվել է 121 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սա գլոբալ ճգնաժամ է․ դադարեցրեք իշխանությունը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելուց Մեծ աղետը որ եկավ, իսկ այն էս տեմպերով չի ուշանա, ցունամիի պես քշելու է բոլորիս` առանց հարցնելու` ով ինչ «քաղաքական դիրքորոշում» ուներ․ Դավիթ ՍարգսյանԴոլարը՝ աճել է, եվրոն ու ռուբլին նվազել. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Կա 7 վիրավոր․ ավտովթար՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը․ Խամենեիի խորհրդական «Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ» Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, այդ գործընթացում ո՞րն է Միացյալ Նահանգների շահը․ Մհեր ԱվետիսյանՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահը շնորհավորել է Լիդիան Արմենիայի գործընկերներին՝ Ամուլսարում շինաշխատանքների վերսկսման առթիվԱյս իշխանությունը տասնյակ քաղաքական գործիչների պատանդ է վերցրել. Հովհաննես ԻշխանյանՄեզ ոչ ոք չպետք է վերջնագրեր պարտադրի «միջանցքի» հարցում. Հրայր ԿամենդատյանՔաղաքական դաշտին հարկավոր են նոր ընդդիմադիր ուժեր. Արմեն ՄանվելյանՑտեսություն ցամաքային արևային էներգիա. Հնդկաստանը փորձարկում է բոլորովին նոր էներգիայի աղբյուր Մեզ ոչ ոք չպետք է վերջնագրեր պարտադրի «միջանցքի» հարցում. Հրայր ԿամենդատյանTCL QD-Mini LED հեռուստացույցները պաշտոնապես Դոմուսում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված