Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ադրբեջանական սադրանք է
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանական լրատվամիջոցներն այսօր տարածել էին տեղեկատվություն, թե Իրանը ոչնչացրել է հայկական անօդաչու թռչող սարք, որը հատել էր հայ-իրանական սահմանը։ Տեղեկատվությունը հաստատող որևէ ապացույց չէր ներկայացվում։
Անդրադառնալով թեմային՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկատվությունը։
Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ապատեղեկատվություն է, որը տարածելով Ադրբեջանը փորձում է իր վրայից գցել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը խախտելու պատասխանատվությունը և սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում:
Տեղեկատվության ստուգման կենտրոն