Հակառակորդի ԱԹՍ-֊ների հարվածներից Գեղարքունիքի մարզում դպրոցներ են վնասվել
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ն-երի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։