Միլոնովն արձագանքել է իր ազգանունն Ադրբեջանի «սև ցուցակում» ներառելու հանգամանքին
ՔաղաքականությունՊետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը խոսել է այն փաստի մասին, որ նրան ընդգրկել են այն անձանց ցուցակում, ում արգելված է մուտք գործել Ադրբեջան: Հոդվածը վերցրել ենք Газета.ru-ից: Հեղինակը լրագրող Անտոն Դեմիդովն է:
Հաղորդվել է, որ խորհրդականին ընդգրկել են «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ուղևորվելու համար:
-Ես ոչ զինվորական եմ, ոչ լրտես և ոչ էլ գաղտնի զենք, - Միլոնովի խոսքերը փոխանցել է «Լուրերի դաշնային գործակալությունը»:
Պատգամավորը նշել է, որ գնացել է Ստեփանակերտ բացառապես մարդասիրական նպատակներով և մարդկանց օգնելու մտադրությամբ:
Ռուզան Հովհաննիսյան