Արցախում նախօրեին զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի ավագ որդին՝ 29-ամյա Ռաֆո Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորվել է գլխի շրջանում։ Նախկին պատգամավորն իր ղեկավարած «Սեւ հովազ» խմբով պատերազմի երկրորդ օրը մեկնել էր առաջնագիծ։ Երեկ առավոտյան Ստեփանակերտում Գասպարյանին վիրահատել են, բարեհաջող վիրահատությունից հետո նրան տեղափոխել են Գորիս։ «Սպասում են վիճակը կայունանա, տեղափոխեն Երեւան։ Բժիշկները նրա վիճակը կայուն ծանր են գնահատում»,- մեր լրագրողին ասել է Գասպարյանի ընկեր, ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, ով լուրը լսելուն պես մեկնել էր Ստեփանակերտ։ Իսկ երեկոյան Աղաբաբյանը հայտնեց, որ թեեւ Գասպարյանը գիտակցության չի եկել, բայց  բժիշկները որոշել են ռեանոմոբիլով նրան տեղափոխել Երեւան․ «Հավանաբար, առաջիկա ժամերին կկազմակերպենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում