Հայ և ադրբեջանցի լինելու տարբերությունը
Ուշադրության կենտրոնումԻնչպես են գերիների հետ վարվում Արցախի սահմանից այս կողմ: Այսօր հայտարարություն տարածվեց, որ պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվել ադրբեջանցի ռազմագերուն: Այս երևույթին դրական արձագանքեցին նաև քաղաքացիները, ովքեր թշնամու սանձազերծած պատերազմի արդյունքում չի բնակվում իր տանը, կորցրել է զավակին, հարազատին: Դե իհարկե, իրողություններին ևս պետք է բաց աչքերով նայել և իրերն իրենց անունով կոչել: Հենց սթափության մի գրառում էր արեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը. «Աշխարհ՝ իրականությունը սա է. այն պահին երբ մեր Բժիշկները վիրահատում են թշնամի երկրի քաղաքացուն, այդ նույն թշնամին ռմբակոծում է մեր Հայրենիքի հոսպիտալները»: Տեղին կլիներ հիշատակել, որ այդ նույն թշնամին ընդհամենը մի քանի օր առաջ դիմեց վանդալիզմի, կատարեց հերթական ռազմական հանցագործությունը և հրթիռակոծեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Այսքանով էլ չբավարարվեց, կատարվեց հերթական ռազմական հանցագործությունը՝ անողոք թշնամին թիրախովորեց նաև հոսպիտալը, որտեղ բուժում էին ստանում նաև հասարակ քաղաքացիները: Մեր բժիշկները փրկում են մի թշնամական երկրի ռազմագերու կյանքը, ով սեփական բնակարանում, անվասալյակի վրա նստած երեխայի վրա է կրակում՝ մահացու վիրավորելով նրան: Նման ռազմական հանցագործության զոհ է դառձել 23 քաղաքացի: Համացանցում հայ քաղաքացիները նաև առողջություն էին մաղթում և կոչ անում Ադրբեջանին նույն կերպ վերաբերել նաև հայ երկու ռազմագերիներին: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով երկու հայ զինծառայողներ գտնվում են գերության մեջ, նրանց մասին կողմը տեղեկություն չի տալիս և ՀՀ-ն դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի պարտադրի Ադրբեջանին ՀՀ քաղաքացիների հետ վարվել այնպես, ինչպես ընդունված է մի շարք միջազգային կովեցիաներով:
Աննա Ավետիսյան