Ապաքինվելուց հետո կրկին մեկնելու եմ ռազմաճակատ. Այսօրվա ասուլիսը բացառիկ էր
TVԱյսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանի հետ ներկա էր նաև զինծառայող, ով խոցել է թշնամու 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ: Խոսքը վերաբերում է Հարություն Դոխոյանին:
Դոխոյանի խոսքերով, երբ իրենք սահմանին կանգնած են, գիտեն, որ պահելու են հայրենիքը, իսկ երբ թիկունքից կա օգնություն, դա մեծ ուրախություն է պարգևում:
Հարությունյանը նշեց, որ հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը մեծ ուժ է, ինչ շնորհիվ երբեք չես վախենում թշնամուց:
Դոխոյանը հայտարարեց, որ 7 տեխնիկա է խոցել, սակայն չի պատրաստվում կանգ առնել, ապաքինվելուց հետո կրկին մեկնելո է ռազմաճակատ: