Շուտով հնարավոր կլինի կոտրել իրավիճակը. Լավրովը` Ղարաբաղյան պատերազմի մասին
Ուշադրության կենտրոնումՂարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու հարցերն առանցքային են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցներում, որոնք նախորդել են Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը, շոշափվել է նաեւ այն թեման, թե ինչպես է հրադադարի ռեժիմի վերահսկվելու տեղում,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
«Հարցի լուծումը, հաշվի առնելով գերիների, պահվող անձանց, դիակների փոխանակման խնդրի լրջությունը, չի կարելի հետաձգել: Աշխատանքը շարունակվում է, դրանում անմիջական մասնակցություն ունի ռուսական կողմը, համանախագահները, պատրաստ է միանալ նաեւ ԿԽՄԿ-ն:
Ռուսաստանը կշարունակի մասնակցել խնդրի կարգավորմանը` եւ որպես համանախագահներից մեկը, եւ որպես պարզապես շատ մոտ դաշնակից եւ գործընկեր: Մեր համատեղ գիշերային արթնություններն ապարդյուն չէին»,- ասել է Սերգեյ Լավրովը` հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի կոտրել իրավիճակը, ինչում շահագրգռված են ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունը, ե՛ւ կողմերը: